Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՔաղաքական ուժերը պարտավոր են ցուցակների գրանցումից հետո 5 օրում բացել նախընտրական հիմնադրամ․ ԿԸՀՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՌեժիմի քայլերի հիմքում կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է․ սրանց մարտնչող մարդիկ խանգարում են«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՄենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանԶելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոնՌուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստումԿանդազը արցախցիների համար հեղինակություն էԵրթևեկե'ք ձմեռային անվադողերով. ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինՍոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններԵրևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
Հասարակություն

«Կռիվ լինի, թե խաղ, հիշիր՝ տուն եմ գալու, թե որ հանկարծ չգամ, երազներիդ ես կգամ». Լավրենտի Եպիսկոպոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չարաճճի, աշխույժ երեխա էր: Սիրում էր երգել ու ասմունքել: Դպրոցում սիրված ու հարգված աշակերտ է եղել, բայց չեմ կարող ասել, որ լավ է սովորել: Պատմությունն էր շատ ուսումնասիրում, երգն էր իր տարերքը: Շատ լավ լողում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լավրենտիի մայրիկը՝ տիկին Անուշը:

Նրա խոսքով, որդու մեջ նկատելի էր խիզախությունը, 16 տարեկանում սահմանախախտ էր բռնել, հետո տեղեկացրել սահմանապահներին, որոնք եկան ու իրեն շնորհակալություն հայտնեցին: «Բիզնեսի հանդեպ սեր ուներ, ջիղը մեծ էր, դա իր հայրիկից է փոխանցվել, մտադիր էր դպրոցն ավարտելուց հետո բիզնեսով զբաղվել: Մտադրվել էինք ժամանակավորապես մեկնել Ռուսաստան, ինչպես ասում են, երկրորդ տունը ստեղծելու: Լավրենտին էլ ասում էր՝ ես կվերադառնամ, մեր այս տունը կսարքեմ: Իր կյանքը Հայաստանում էր պատկերացնում, մենք՝ ևս»: Լավրենտին սիրով է մեկնել ծառայության: Մայրիկի խոսքով, հպարտանում էր բանակով: Լավրենտին զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության 2021 թ. հունիսի 30-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Էջմիածնի զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Կապան:

«Մի քանի ամսվա ծառայող է եղել, երբ հուշեր է գրի առել, իր մտքերը, այդ նոթատետրը հետո ինձ հասավ: Այդ գրվածքներից էլ եմ հասկանում, որ չի նեղվել ծառայությունից: Մի տեղ գրել է՝ կռիվ լինի, թե խաղ, հիշի՛ր մենակ դու մի բան՝ տուն եմ ես միշտ գալու: Թե որ հանկարծ ես չգամ, երազներիդ ես կգամ»: Ի դեպ, տիկին Անուշը երկու որդի ունի, ավագ որդին՝ Արթուրը, ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, այդ ժամանակ նա վիրավորվում է և ուղղակի հրաշքով փրկվում: 2022 թ. սեպտեմբերին թշնամին հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Տիկին Անուշն ասում է, որ որդին հաճախակի էր տուն զանգում, իրենք անընդհատ խոսում էին հեռախոսով, ուզում էր անընդհատ տունը տեսնել, հարց ու փորձ էր անում, պետք է բոլոր նորություններն իմանար: «Այդ օրերին անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, որ Արթուրը վիրավորվեց, ի՞նչ զգացիր: Արձագանքեցի, որ այդ պահին մտածել եմ՝ մենակ երեխուս ոտքերը վիրավոր չլինեն: Չգիտեմ, թե ինչու էր նման հարցեր տալիս, գուցե կանխազգացում ուներ, գուցե զգում էր պատերազմի վտանգը»: Լավրենտին ու մայրիկը զրուցում էին սեպտեմբերի 12-ի երեկոյան:

«Դիրքում էր, ինչոր լույս նկատեց ու ձայնեց՝ տղե՛րք, դո՞ւք եք: Ես լսում էի այդ խոսակցությունը: Հարցրեցի, թե ի՞նչ պատահեց, արձագանքեց՝ բան չկա, տղերքն էին, հարցրեցի՝ տեսնեմ, թե ինչ լույս է: Ասացի՝ հո կատակներ չեք անում, հանկարծ ձայն չհանեն, մտածեք, թե օտար մարդ է: Բայց Լավրենտին ինձ հանգստացրեց՝ մա՛մ, սա մեզ համար սուրբ տեղ է, երբեք նման բան չենք անի, սա այն տեղը չի, որ հարցեր լուծենք կամ նման մի բան: Լավրենտին կռվարար չէր, հումոր կարող էր անել, կատակել, բայց զուսպ էր շատ: Այդպես զրուցում էինք, ես էլ աշխատանքի էի գնում: Երեկոյան 21:30-ի կողմերն էր: Մեկ էլ՝ «արա՛, էս ո՞վ էր, լավ, մա՛մ, ես քեզ կզանգեմ»: Անջատեց զանգը: Ես անհանգիստ էի՝ լավ, ի՞նչ եղավ, հանկարծ երեխեքը չվիճեն, հանկարծ պատահական կրակոց չլինի: Ուզում եմ զանգեմ, բայց մտածում եմ՝ գուցե օգնություն է ցույց տալիս, գուցե վիրակապում է, իմ զանգն էլ իրեն կշեղի: Այս հարցերն են գլխիս մեջ, ինձ ու ինձ կռիվ էի տալիս ու իրեն երկու զանգ թողեցի, բայց պատասխան զանգ չստացա: Հետո նորից զանգեցի, էլի պատասխան չեղավ: Մեկ ժամից ավելի անցավ, Լավրենտին զանգեց՝ մա՛մ, ի՞նչ է եղել: Ես էլ ասում եմ՝ դու պիտի ասես, թե ինչ է եղել: Արձագանքեց՝ ոչ մի բան, բայց ես ձայնի մեջ դող էի նկատում, զգում էի, որ խաբում է: Ու ասաց՝ իրենք կրակում էին, մենք էլ կրակեցինք, բայց հիմա հանգիստ է: Ասացի, որ անջատի հեռախոսը, հետո զանգի, բայց զանգ այդպես էլ չստացա, ես էլ իրեն չզանգեցի՝ մտածելով, որ գուցե խանգարեմ: Ինձ համար անհանգիստ գիշեր էր, ուզում էի շուտ աշխատանքս վերջանա, որ հասնեմ տուն, լուրերը նայեմ, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ համացանցին միանալ չէի կարող»: Տիկին Անուշն առավոտյան յոթին վերադառնում է տուն:

«Բարեկամներս զանգահարում էին, թե Լավրենտիից ի՞նչ տեղեկություն կա, ես էլ զարմանում էի, թե իրենք որտեղից գիտեն, որ սահմանին կրակոցներ են եղել: Իրենցից իմացա, որ պատերազմ է: Հասա տուն, ամուսինս ու ավագ որդիս Ռուսաստանում էին, բայց արդեն գիտեին, թե ինչ է կատարվում: Զանգել էին Լավրենտիին, բայց անհասանելի էր եղել: Տարբեր համարներով զանգել էր ինձ, սկսեցի հերթով բոլորին զանգահարել, ամեն մեկը մի բան էր ասում՝ իջել են դիրքերից, կապ չկա, փոխարինող չկա, սպասեք, գալու են»: Մայրիկը հավելում է՝ «ու սկսվեցին դաժան օրերը»: Օրեր տևեցին մինչ որդին «տուն վերադարձավ», սեպտեմբերի 29-ին Լավրենտիի հուղարկավորությունն էր: «Երեխեքն անօգնական վիճակում են եղել, եթե իրենց հասնող լիներ, օգնող լիներ, ամեն ինչ կարող էր այլ ընթացք ստանալ: Իր վիրավորումը շատ ծանր չի եղել»,-ասում է տիկին Անուշը:

Նաև վերհիշում է, որ Լավրենտիի ընկերը վիրավոր է եղել, զանգել է տուն, ասել, որ գուցե էլ չհանդիպեն: «Դա հիշելով՝ գիտակցում եմ, որ եթե անգամ դիրքից իջնելու հնարավորություն ունենար, վիրավոր ընկերոջը չէր թողնի»: Լավրենտին և ընկերները զոհվել են Ներքին Հանդի դիրքում, մայրիկի խոսքով, զինվորներից մեկը և հրամանատարը լքել են դիրքը: «Հիմա էլ դատական նիստեր պետք է լինեն, դեռ զանգ չենք ստացել, տեղեկություն չունենք, թե երբ է սկսվելու գործի քննությունը: Սպասում ենք: Իմ երեխեն չկա, բայց հիմա էլ շարունակում եմ իրենից ինչ-որ նորությունների սպասել: Ուզում եմ իմանալ, թե ինչ եղավ, ինչպես եղավ: Սպասում եմ դատական նիստերին, որ լսեմ տղաների ցուցմունքները: Իր սոցիալական ցանցերը բացեցի, նամակներն ընթերցեցի, տեսա, որ գրվել է կողքի դիրքից մի տղայի հետ, հեռախոսի համարը կար, զանգահարեցի, պատմեց, որ առաջինը Լավրենտին է նկատել թշնամու շարժը, կրակել են, «բոյ» են տվել և այսպես շարունակ:

Մենք տեղյակ չենք իր մարտական ուղուց, այս առումով շատ հարցեր ունենք, թե ինչ ու ինչպես եղավ: Երբ զորամասից եկան մեր տուն և իր մեդալը բերեցին, ես ասացի, որ ձեր զինվորն է եղել, բայց մեզ հստակ տվյալներ չեք փոխանցում»: Իսկ հիմա մայրիկին ապրելու, կյանքը շարունակելու ուժ է տալիս ավագ որդին: «Այն ժամանակ ասում էի՝ եթե Լավրենտիս մի բան լինի, ես էլ ինչո՞ւ ապրեմ: Հիմա արդեն ապրելն է դժվար, մեռնելը հեշտ է: Այդպես էի մտածում այդ օրերին, երբ Լավրենտիցս նորություն չունեի: Երբ Արթուրս Ռուսաստանից եկավ, զրուցում էինք, ընդ որում՝ ինքը կարողացել էր ճշտումներ անել, և իրեն ասել էին, որ, մեծ հավանականությամբ, եղբայրը զոհվել է, ասացի՝ ես չեմ ապրի: Արթուրս արձագանքեց՝ լավ, դու գնա, մենք էլ քո հետևից կգանք: Դա ինձ սթափեցրեց, տղաս է ինձ ամուր պահում: Անգամ հուղարկավորության օրը մի պահ աչքս ընկավ Արթուրիս, տեսա, թե որքան է նեղված, ու երևի սխալ կլինի ասել, բայց այդ ակնթարթին մի պահ մոռացա ցավս, ուշադրությունս Արթուրիս կողմն էր: Շատ ծանր է, աննկարագրելի: Հայրիկն էլ երեխայի պես լալիս էր: Մեր ուրախությունը երբեք լիարժեք չի լինելու, ինչ անենք, մի բան այն չի լինելու: Կյանքն ընտանիքում մեռնում է: Ինչպե՞ս կարող ենք հարսանիք անել, ուրախություն կազմակերպել: Մեր ազգին կոտրեցին: Ափսոս մեր երեխեքը... Բայց գիտեմ՝ էլի ծնվելու են հզոր տղաներ, մերը մեզ վերադարձնելու փորձ էլի ենք անելու, այսպես չի մնալու»:

Հ. Գ. - Լավրենտի Եպիսկոպոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Բագրատաշենի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում