Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի ՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան«Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավոր
Հասարակություն

2024 թվականի մարտահրավերներն ու հավանական սպասելիքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականը գլոբալ առումով բարդ տարի էր, լի ճգնաժամային իրադարձություններով։ Նոր աշխարհակարգի ձևավորման փուլում միջազգային հարաբերությունները դարձել են քաոսային ու կոնֆլիկտային։ Աշխարհի տարբեր մասերում հակամարտություններ են ծագում, իսկ եղածները՝ բորբոքվում։ Ընդհանուր առմամբ, առաջնային պլան են մղվել ոչ թե միջազգային իրավունքը և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, այլ ուժի գործոնն ու սանձարձակ գործողությունները։ Անցած տարվա ընթացքում էր, որ միջազգային հանրության անգործության պայմաններում Ադրբեջանը կատարյալ շրջափակման մեջ պահեց Արցախը, ապա նաև ձեռնամուխ եղավ Արցախի դեմ ռազմական ագրեսիային ու հայաթափմանը։

Պարզ է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է աստիճանաբար հոշոտել հայկական պետականությունը։ Ինչքան էլ խոսվի խաղաղության պայմանագրի կնքման մասին, միևնույնն է, Ադրբեջանը տրամադրված է մինչև վերջ զիջումներ ստանալ Հայաստանից։ Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման դուրս չի գալիս օրակարգից։ Վերջերս էլ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էր հայտարարել, թե Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։ Իսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն ուղղակի կարող է առիթ դառնալ Հայաստանի տարածքն օկուպացնելու, հայկական պետականության հիմքերը սասանելու համար։ Նման դրամատիկ իրադարձությունների ծավալման համար նպաստավոր պայմաններ է ապահովում միջազգային ընդհանուր աշխարհաքաղաքական լանդշաֆտը, երբ փոխվում է ուժերի բալանսը։

Ռուսաստանի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում ռազմական թատերաբեմի վրա, ուստի ռուսական կողմն իր դիրքերը մեր տարածաշրջանում զիջում է Թուրքիային ու հանդուրժում է, որ Անկարան իր ոտքն ամրացնի Հարավային Կովկասում, միայն թե չմիանա Ռուսաստանի դեմ հաստատված արևմտյան պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, միջազգային հարաբերություններում առաջնային պլան է մղվել հանկարծակիության գործոնը։ Օրինակ՝ դժվար էր կանխատեսել, որ անցած տարվա հոկտեմբերին «Համասը» կարող էր նման հանկարծակի հարձակում իրականացնել Իսրայելի դեմ։ Նույնպես էլ բացառված չէ նաև տարածաշրջանային բախման հավանականությունը՝ մանավանդ այն պայմաններում, երբ արաբա-իսրայելական հակամամարտությունն ինչ-որ պահի կարող է ավելի ծավալվել՝ ներառելով տարածաշրջանի այլ պետությունների։ Ադրբեջանը շահագրգռված է, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի, քանի որ դրա արդյունքում Թուրքիան ու Ադրբեջանն անկաշկանդ գործելու և պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու հնարավորություն կստանան։

Մյուս կողմից էլ՝ պատահական չէ, որ Բաքուն փորձում է ամեն կերպ սրել հայ-իսրայելական հարաբերություններն ու Հայաստանին ներկայացնել որպես հակասեմիտական պետություն։ Իսկ այդ ֆոնին էլ Երուսաղեմի հայկական թաղամասը պարբերաբար հարձակման է ենթարկվում։ Զուգահեռ՝ հաշվի առնելով ՌուսաստանԱրևմուտք հարաբերությունների սրացումը՝ Հայաստանի համար լուրջ վտանգ կարող է լինել աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների բախման թատերաբեմում հայտնվելը։ Օրինակ՝ Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրներ կարող է ունենալ, եթե սրի Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Արևմուտքի հետ հարաբերությունների սրման դեպքում Երևանը կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տեսադաշտում։ Մեր երկրի համար լուրջ մարտահրավեր կարող է լինել ներքին անկայունությունը, քանի որ արտաքին մարտահրավերները կարող են նաև ներքաղաքական սրացումների, հանրային տարբեր շրջանակների միջև լարվածության պատճառ դառնալ։

Ուստի 2024 թվականի համար անհրաժեշտ է նախատեսել որոշակի ուղղություններով զարգացումները, որոնք էլ կկանխորոշեն Հայաստանի կողմից վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները։ Արտաքին դաշտում Հայաստանից պահանջվում է շատ նուրբ քաղաքականություն վարել տարբեր ուժային կենտրոնների հետ, ժամանակ շահել կորցրած ներուժը վերականգնելու համար, իսկ մյուս կողմից էլ՝ հակառակորդին թույլ չտալ զիջումներ կորզել։ Ինչ վերաբերում է ներքին իրադրությանը, ապա հարկավոր է շեշտը դնել հանրության դիմադրական ոգին ուժեղացնելու վրա և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ազգային արժանապատվության վերականգնման ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում