Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին
Մի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ Միզոյան
Քաղաքականություն

Այնպես պիտի պայմանավորվենք մեր հարևանների հետ, որ մոտակա 50 տարին մեր սերունդները պատերազմ չտեսնեն. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժումը անակնկալներ է պատրաստել հատկապես գործող իշխանությունների համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցում նշել է, թե իրենց գլխավոր նպատակը հայոց պետականության պահպանումն ապահովելն է։ Անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած նորաստեղծ «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարին և անելիքներին՝ Արշակ Կարապետյանը հայտնել է, որ պայքարելու են, պատրաստ են ամեն քայլի՝ միայն մի նպատակով, որ հայ ժողովուրդը լինի անկախ, ունենա պետականություն և ապրի խաղաղ։

«Այնպես պիտի պայմանավորվենք մեր հարևանների հետ, որ մոտակա 50 տարին մեր սերունդները պատերազմ չտեսնեն»,- ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: Նա խոսել է իր պաշտոնավարման օրոք և հետագայում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պահվածքից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ունեցած վախից, հայկական պետականության վրա դրա հետևանքներից։

«Հարց է դրված մեր ազգի գոյության մասին. վստահ եմ, եթե մեր պապերը շանս ունենային մեզ հետ խոսելու, ապտակներից չէինք խուսափի, որ թույլ ենք տվել նման ղեկավարություն լինի Հայաստանում»,- նշել է Կարապետյանը՝ նկատելով, որ եթե 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ղեկավար դառնար, գուցե ինչ-որ օգուտ տար երկրին, բայց նա և իր թիմը հրապուրվեցին ծառայողական մեքենաներով, լավ ապրուստով, իսկ փողոցից եկած չտեսների համար դա չափազանց մեծ գայթակղություն է, մեր սխալն էր, որ փողոցից բռնեցինք, բերեցինք իշխանության։

«Երկրի ղեկավար դառնալու համար մարդը պետք է աճի»,- նշել է Կարապետյանը։ Նա նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին վախեցնել, որ եթե չկատարեն Ալիևի պահանջները, պատերազմ է լինելու, իսկ սա, հենց իր՝ Փաշինյանի, սխալների հետևանքն է։ Գնում է գյուղ, հավաքում մարդկանց, սկսում հիմնավորել, որ 4 գյուղ պետք է տալ Ադրբեջանին, քանի որ դրանք ադրբեջանական են, փոխանակ բանակցի, փոխանակ ընդհանուր հայտարարի գա, փոխզիջումներ կարողանա ստանալ հակառակորդից։ Ավելին, միջնորդին հանել է բանակցություններից, իսկ պատերազմում հաղթած Ադրբեջանը սպառնում է՝ չտաս, կխփեմ, ու չկա երրորդ կողմը, որ կարողանա զսպել Ադրբեջանին, իսկ երրորդ կողմ կարող է լինել միայն Ռուսաստանը, որի դեմ էլ Փաշինյանն այսօր աշխատում է։

Ըստ Կարապետյանի՝ սկզբից պատերազմում կրած պարտության և դրա հետևանքների մեղքը գցում էր զինվորականների վրա, հետո՝ Ռուսաստանի, որը հետ քաշվեց։ «Հիմա ո՞ւմ վրա է գցելու, երևի գյուղացիների՞»,- հռետորական հարց է տալիս Արշակ Կարապետյանը։

Նա նաև բացառիկ տեղեկություններ է հայտնել, որ բանակային կորպուսների հրամանատարներին հանձնարարել են ադրբեջանցիների ագրեսիվ դրսևորումներին պատասխանել «իրենց մտածածի պես», ոչ թե գրավոր հրամանով։ Դա էլ Փաշինյանն անում է, որպեսզի հետագայում այդ զինվորականների վրա գցի պատասխանատվությունը և կալանավորի։ Ավելին, մի քանի դրվագով գեներալ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանը չափազանց վախենում է Ալիևի «փիս ջղայնանալուց», մինչդեռ հենց հայկական կողմն է աչքի լույսի պես պահում ադրբեջանական գազամուղներն ու նավթամուղները, որոնք կարելի է զրոյացնել, ոչնչացնել մեկ-երկու ժամում, դրանից հետո Ադրբեջանն ինքն իրեն զսպված կպահի։