Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22
Երևանում կազմակերպվելիք աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շարլ Ազնավուրին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի կյանքին ու գործունեությանը վերաբերող շուրջ 250 հազվագյուտ ցուցանմուշներ, որոնք ներառում են հազվագյուտ լուսանկարներ, տարբեր երկրներում լույս տեսած պարբերականներ, հիշատակի թողարկումներ, ձայնապնակներ, ինչպես նաև Ազնավուրի մասնակցությամբ նկարահանված կինոնկարների ազդագրերի եզակի նմուշներ:
Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա՝ որպես հարգանքի տուրք մեծանուն հայի հիշատակին:
Ցուցադրությունը բաղկացած է չորս հիմնական բաժիններից, որտեղ ներկայացվելու են եզակի ու մինչ օրս քիչ հայտնի շուրջ 50 լուսանկար, տարբեր տարիներին թողարկված մեծ և փոքր չափերի մոտ 100 ձայնապնակներ, ինչպես նաև Շարլ Ազնավուրի մասնակցությամբ տարբեր տարիներին Ֆրանսիայում և այլ երկրներում նկարահանված ֆիլմերի բնօրինակ ավելի քան 30 ազդագրեր:
Առանձին ցուցադրական նյութ են հանդիսանում 1950-2000-ական թվականներին Շարլ Ազնավուրի պատկերով լույս տեսած տասնյակ բազմալեզու ամսագրերն ու պարբերական հրատարակությունները: Ցուցադրության մեջ ներառվելու են նաև Շարլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված հուշամեդալներ, նամականիշեր, կրծքանշաններ, փոստային բացիկներ և այլ թողարկումներ: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում տարբեր տարիներին Շարլ Ազնավուրի ստորագրությամբ բացիկներն ու ձայնապնակները:
Հավաքածուի մաս կազմող որոշ ցուցանմուշներ կցուցադրվեն նաև Գյումրիում: Նախաձեռնողները նպատակադրված են ցուցադրության ավարտից հետո ողջ հավաքածուն նվիրաբերել Երևանում գործող Շարլ Ազնավուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու համար:
Ցուցադրության պաշտոնական բացումը տեղի Է ունենալու Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, ս. թ. մայիսի 22-ին, ժամը 16:00-ին:
Ցուցադրությունը գործելու է մինչև հուլիսի 22-ը:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան