Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»
Հասարակություն

Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը

Ապրիլի 27-ին և 28-ին լավագույն գործատուների փառատոնին՝ Career City Fest-ին, բազմաթիվ ընկերությունների տաղավարների շարքում միանգամից նկատելի էր Ամերիաբանկի տաղավարը: Փառատոնի այցելուները շտապում էին այնտեղ՝ VR ակնոցների միջոցով հայտնվելուAmeria Space-ում:

Ամերիաբանկի Տաղանդների ներգրավման, զարգացման և վերապատրաստման թիմերի ղեկավարՎահան Մելքումյանն ընդգծում է՝ այս տարի ընկերությունը ներկայացել է թվային տաղավարով. «Ներկաները հնարավորություն ունեցան 360 աստիճան տուր կատարել մեր աշխատավայրում, բացահայտել մեր կազմակերպության կոորպորատիվ միջավայրն ու մշակույթը, ծանոթանալ մեր թիմին ու հետաքրքիր նախագծերին, թվային փոխակերպման ուղուն, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրերին, որոնց մեր թիմակիցներն ակտիվորեն ներգրավված են լինում տարվա ընթացքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը: 

Նա հավելում է՝ մասնակցությունը նման միջոցառումներին ընկերությանը թույլ է տալիս մոտ լինել իր թիրախային սեգմենտներին: «Սա մեզ հնարավորություն է տալիս անմիջականորեն շփվել ուսանողների, երիտասարդների հետ ու ունենալ հետադարձ կապի հնարավորություն: Մեր այցելուներն այս կերպ ավելի լավ են ճանաչել մեզ, հասկանում, թե ինչպես ենք մտածում, ինչն ենք կարևորում և այլն: Լինելով Հայաստանի ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն, նման միջոցառումների մասնակցելով՝ մի փոքր ավելի մեծ հանձնառություն ենք ստանձնում, քանի որ այս կերպ ցանկանում ենք ձևավորելմշակույթ ու բերել փոփոխություն: Այդ իսկ պատճառով ամեն տարի հանդես ենք գալիս նոր գաղափարներով ու մոտեցումներով՝ փորձելով ապահովել նոր փորձառություն մեր այցելուների համար»,-ընդգծում է մեր զրուցակիցը: 

CCF 2K24-ի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք քննարկումներ և մասնագիտական ելույթներ, որոնցից մեկն էլ Վահանի՝ «Աշխատակիցների երջանկության բանաձևը» թեմայով ելույթն էր: «Այսօր կազմակերպությունների հաջողությունը պայմանավորված է նախ և առաջ աշխատակիցների երջանիկ լինելու հանգամանքով, որը ռազմավարական նշանակություն պետք է ունենա նրանց համար: Ելույթիս ժամանակ ուղևորվել ենք քիմիայի աշխարհ, բացահայտել աշխատակիցների երջանկության բանաձևը: Ընդգծեմ, որ Ամերիաբանկն իր աշխատակիցներին երջանկացնելուն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Իհարկե, մենք ունենք տարբեր արտոնություններ նրանց համար, բայց նախ և առաջ ստեղծում ենք միջավայր, որտեղ աշխատակիցներին խրախուսում ենք անընդհատ սովորել ու զարգանալ: Ստեղծում ենք մի միջավայր, որտեղ աշխատակիցները կարողանում են հասնել իրենց նպատակներին, գնահատված են լինում, մաս են կազմում տարբեր ինտելեկտուալ, սպորտային միջոցառումների: Շատ ենք կարևորում թիմակիցների անմիջական ներգրավվածությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերում: Այս ամենը նպաստում է, որ մեր աշխատակիցները ավելի երջանիկ լինեն իրենց աշխատավայրում»,-եզրափակում է Մելքումյանը:

Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցի կարծիքով՝ այս և նմանատիպ միջոցառումները գործատուի և աշխատակցի շփման լավագույն հարթակներից են: «Սա յուրաքանչյուր ընկերության համար շատ լավ հարթակ է ընկերության մշակույթն ուարժեքները ներկայացնելու,երիտասարդների հետ փորձով ու գիտելիքով կիսվելու համար: Սերնդափոխությունը շատ կարևոր է, և որպես պատասխանատու գործատու, Ամերիաբանկն ունի իր ներդրումը այս կարևոր գործում: Ունենք բազմաթիվ ծրագրեր երիտասարդների համար: Նրանց հետ աշխատելը մեզ համար առանձին ու կարևոր ուղղություն է: «Ամերիա սերունդ» ծրագրի շրջանակում երիտասարդներին ենք փոխանցում այն բոլոր հմտությունները, կարևորագույն հատկանիշները, որոնք լրացնում են նրանց բուհական կրթությունը: Շատ դինամիկ աշխատում ենք բուհերի հետ՝ իրականացնելով տարաբնույթ ծրագրեր: Երիտասարդները բուհական ծրագրերի շրջանակում այցելում են կազմակերպություն, տեսնում ընկերությունը ներսից, պարզում, թե ինչն է իրենց համար կարևոր գործատու ընտրելիս և այլն:Սա նրանցհամար կարիերային նպաստող նախապատրաստական փուլ է, արժեքավոր փորձառություն»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Աննա Վարդանյանցը: 

Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք պանելային քննարկումներ երիտասարդներին հետաքրքրող տարբեր թեմաներով: Աննա Վարդանյանցը «Ինչպե՞ս կառուցել ՄՌԿ կարիերա» թեմայով պանելային քննարկման մասնակիցներից մեկն էր: Ըստ նրա, այն մասնագիտության վերաբերյալ ավելի բազմակողմանի և տարբերվող զրույց էր:

«Կա կարծրատիպ, որ HR-ը ավելի հումանիտար մասնագիտություն է, ավելի շատ էմպատիայի մասին է: Այսօր մեր թիմում կան տարբեր մասնագիտության տեր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից: Սա ևս շատ հետաքրքիր թրենդ է, քանի որ երբ թիմում ներգրավում ես տարբեր մարդկանց, սա օգնում է, որ դու նույնպեստարբեր կերպ մտածես: Խնդիրներին տարբեր կողմերից ու տարբեր կերպ նայելը շատ է օգնում: Մասնագիտությունների շրջանակն էլ շատ լայն է: Ունենք, օրինակ, տվյալագետ մասնագետներ և տվյալագիտության վրա հիմնվածշատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացնում»,- ասում է Աննան:

Նրա խոսքով՝ ոչ միայն մարդկային ռեսուրսների կառավարման, այլ ցանկացած ոլորտում պետք է լինել նպատակասլաց, ունենալ աճելու և զարգանալու մեծ ձգտում, սահմանել նոր նշաձողեր և մարտահրավերները դարձնել հնարավորություն:

Ամերիաբանկի թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ հղումով՝ https://recruitment.ameriabank.am/job-list