Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին
«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին
Քաղաքականություն

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կոալիցիոն կառավարություն։ Երեկ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել։ Ներկա էին տնտեսագիտական կրթություն, ֆինանսական աշխատանքի կիրառական փորձ ունեցող նախարարներ, փոխվարչապետներ, որոնք իրենց գիտելիքով լի քառակուսի գլուխները կախ լսում էին զրո կրթություն, զրո տնտեսական փորձ, զրո տեսական տնտեսագիտական միտք, զրո վերլուծական գանգատուփ ունեցող մեկին, ով մի հախուռն, անպատրաստ, արկածախնդիր, տխմար, տգետ դատողություններով մինի ֆինանսական հանրահավաք էր բեմադրում եվ իր իսկ նշանակած քառակուսի գլխների վրա մունաթ էր գալիս' բացարձակապես չիմանալով քննարկվող օրենքի խորքային էությունը, դրա ներդրման յուրահատկությունները, օրենքով կատարվող կարգավորումները եվ գործիքները։
 
Վերջում էլ իրեն հատուկ դիմածնոտային,հոնքային ծամածռություններով, ոչ ավել ոչ պակաս, հայտարարեց որ իր իսկ նշանակած պաշտոնյաները 2018 թվականից թերացել են եվ ըստ երևույթին տապալել իրենց ծառայողական պարտականությունները:
 
Ադրբեջանցիների կուռք դարձած այդ գոյին մի երկու հարց ուղղենք․
 
1.Դու տնտեսագիտական, ֆինանսական ակադեմիական կրթություն ունե՞ս: Ոչ, չունի:
 
2.Դու ընդհանրապես բարձրագույն կրթություն ստացե՞լ ես: Ոչ, չի ստացել:
 
3.Դու երբևէ փոքր, միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվե՞լ ես կիրառական: Ոչ, չի զբաղվել:
 
4.Դու տնտեսական հարցերին վերաբերվող որևէ գիտական հրապարակում ունե՞ս արտասահմանյան պարբերականներում: Ոչ, չի ունեցել։
 
5.Դու Դավոսի կամ որևէ այլ հեղինակավոր համաժողովում ելույթ ունեցե՞լ ես: Ոչ,չի ունեցել։
 
6.Դու արտասահմանյան ժամանակակից հեղինակավոր տնտեսագետներից որևէ մեկի հետ մասնագիտական հարցերի շուրջ քննարկում կամ թղթակցում ունեցե՞լ ես: Ոչ, չի ունեցել։
 
Հարցերի և դրանց բացասական պատասխանների թվարկումը թույլ է տալիս մեզ պնդելու, որ գործ ունենք մի պատահական, ոչ արհեստավարժ, ոչ գիտակ, ոչ ուսյալ մեկի հետ, ով սակայն նման պաշարով իսկ չի հապաղում ճվճվալ մասնագետների վրա։ Իսկ ինչո՞ւ են այդ մասնագետները լռում, ինչո՞ւ չեն հակադարձում, ինչո՞ւ չեն մատուցում արհեստավարժ ծառայություն, ինչո՞ւ չեն տեղը դնում անգետին: Որովհետև դրանք այդ անգետի ցուցակով են մտել իրենց կաբինետներ և այդ ցուցակը միակուսակցական ամոթալի շարք է։ Հասկանալի է, որ նույն մարդիկ ավելի արդյունավետ կաշխատեյին, եթե իրենց համակարգումը կատարվեր իրապես գրագետ, արհեստավարժ եվ կիրթ ղեկավարի կողմից եվ էլ ավելի արդյունավետ կլիներ, եթե այդ մասնագետների թիկունքում լիներ որևէ քաղաքական ուժ, որը կոալիցիոն աշխատանքի պայմաններում սեփական մրցակցային կադրին թույլ չէր տա դառնալ մի դիկտատորի նոքյար ծառա։ Գրում եմ այս ամենը ևմեր երկրին մաղթում կոալիցիոն կառավարում, որը դիկտատուրայից խուսափելու հրաշալի գործիք և ճանապարհ է։