Փաշինյան-Մարագոս հեռակա «փոխհրաձգություն»
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կարծիք է հայտնել, որ ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն շատ կոնկրետ արդյունքներ է տվել, և նրա ներկայությունը երկրում ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ Հայաստանի պարագայում։
Մասնակցելով «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը և խոսելով Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակի մասին՝ Մարագոսը, ըստ էության, պատասխանել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Օրերս Փաշինյանը խոսել էր ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության մասին, հայտարարել, թե դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Նա նաև հայտարարել էր, թե դեռ պետք է պարզել՝ պատրա՞ստ է Եվրամիությունը, ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում։
«Այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ոչ չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ տեղի են ունենում գործընթացներ, մենք այդ գործընթացները պետք է գնահատենք։ ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն որոշակի հարցեր են առաջացնում»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից հետո կարծիք հնչեց, որ գործող վարչախումբը փորձում է կամաց վերադառնալ ՌԴ ուղեծիր, Փաշինյանն էլ հրաժարվում է եվրաինտեգրման իր քաղաքականությունից։ Ակնկալելի էր, որ ԵՄ-ից պատասխան հնչելու է։
«Տեղում մեր ներկայությունը նույնպես շատ կարևոր ներգրավվածություն է ԵՄ-ի և իր անդամ պետությունների կողմից։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն շատ կոնկրետ արդյունքներ է տալիս՝ իր պարեկությամբ և ներկայությամբ՝ աջակցելով մարդկանց անվտանգությանը։ Սա նաև շատ կոնկրետ ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ Հայաստանի պարագայում»,- ընդգծել է Մարագոսը՝ հավելելով նաև, որ գործընկերությունը պետք է ձևակերպվի երկու կողմերի փոխգործակցության միջոցով։
Փաստացի, ԵՄ-ն էլ նախազգուշացում է անում Փաշինյանին՝ հասկացնելով, որ ջոկել են նրա խաղը և մտադիր չեն հանդուրժել քաղաքական անսկզբունքայնությունը։ Ի վերջո, Փաշինյանին բացատրում են, որ «-և, -և»-ը չի անցնելու։ Կամ ՌԴ-ի հետ ես, կամ Արևմուտքի։
Նանե Խառատյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...