Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում
Թուրքական լրատվամիջոցները երեկ տեղեկություններ էին տարածում, թե Թուրքիայի Ազգային անվտանգության խորhրդի նիստում քննարկվելու են հայ-ադրբեջանական հարաբերությունները, խաղաղության պայմանագիրը:
Առաջատար լրատվամիջոցներից Daily Sabah-ը նշել էր, թե սա լինելու է վերջին երկու ամսվա ընթացքում Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը, այն կայանալու է Անկարայում: Դրան ներկա են լինելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա օգնականները, նախարարները և Թուրքիայի զինված ուժերի հրամանատարները։ Քննարկվելու են նաև Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամն ու ռուս-ուկրաինական հակամարտությունը:
ԱԽ նիստը կայացել է, բայց 9 կետանոց եզրափակիչ զեկույցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված որևէ հիշատակում չկա։ Զեկույցում շեշտվել է ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը, Իրաքի և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը և այլն։
Ո՞րն է պատճառը, որ չեն անդրադարձել կամ չեն հիշատակել հայ-ադրբեջանական գործընթացը։ Թուրքիայում և Ադրբեջանում վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացել հայ-իրանական ռազմական գործարքի մասին կեղծ տեղեկությունների պատճառով։ Ըստ թուրքագետների, Անկարան իր աղբյուրներով պարզել է այդ տեղեկությունների կեղծ լինելու հանգամանքը, որոշել չանդրադառնալ դրան։ Մինչդեռ, եթե այդ տեղեկությունները որևէ չափով իրատեսական լինեին, Անկարայից բավական կոշտ հայտարարություններ և գործողություններ էին սպասվելու։
Թուրքիան, ըստ էության, որոշել է սպասել՝ հասկանալու, թե ինչ է կատարվելու տարածաշրջանում։ Նաև տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները սպասում են ԱՄՆ ընտրությունների արդյունքներին՝ իրենց հետագա մարտավարությունն ու ռազմավարությունը հստակեցնելու համար։
Դիանա Ալեքսանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...