Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու
Հասարակություն

Ucom-ի և Արևորդի կազմակերպության համագործակցությամբ արևային կայան է տեղադրվել Ծաղկավանում

Արևորդի հասարակական կազմակերպության և Ucom ընկերության համագործակցության արդյունքում 11.02 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզի տանիքի վրա։

Կայանից գոյացած էներգիան կապահովի մանկապարտեզի հոսանքի ողջ ծախսը, ինչպես նաև կթեթևացնի ջեռուցման ծախսը։ Սա հնարավորություն կտա տնտեսված միջոցները ուղղել մանկապարտեզի այլ խնդիրների լուծմանը։

Մանկապարտեզների ծախսերի կրճատումը համայնքներում առաջնային կարևորություն ունի, քանի որ հաճախ համայնքային միջոցները բավարար չեն լինում երեխաների համար լավագույն պայմաններն ապահովելու համար։ Ինչպես նշեցին համայնքի ներկայացուցիչները, ցանկացած նման ներդրում մեծապես թոթափում է այդ ֆինանսական բեռը։

«Սա առաջին արևային կայանը չէ, որ Արևորդու հետ մենք տեղադրում ենք մարզային համայնքներում, ու ամեն կայանը տեղադրելուց չափազանց ուրախանում ենք, քանի որ գիտենք, ինչ մեծ ազդեցություն ենք ունենում համայնքների կյանքի որակի վրա։ Սա լավ է և՛ շրջակա միջավայրի համար, և՛ համայնքի բյուջեի։ Խնայելով  էլեկտրաէներգիայի վրա ծախսվող գումարները՝ նրանք կարող են այլ կարևոր խնդիրներ լուծել։ Սա Հայաստանի մարզերի բնակիչների հանդեպ հոգատարություն ցույց տալու Ucom-ի ձևն է», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 «Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի այս համագործակցությունը համատեղում է երկու հիմնարար համայնքային խնդրի լուծում. կայուն կենսակերպի ձևավորում հանուն բնության պահպանության և համայնքային զարգացում։ Այս ծրագրով մենք նաև ցույց ենք տալիս, թե ինչպես բնահեն լուծումները կարող են լինել տնտեսապես շահավետ, ինչը արժեքավոր օրինակ է համայնքի հետագա զարգացման համար», - ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ucom ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին այս արևային կայանը տեղադրելու համար մեր մանկապարտեզում։ Այս արևային կայանը լուրջ օգնություն էր համայնքին, որովհետև ջեռուցումը բավականին թանկ հաճույք է այսօր, և մենք արդեն մեր համայնքապետի հետ պայմանավորվել ենք, որ խնայած միջոցներով կբարեկարգենք մանկապարտեզի շուրջը։ Արևային կայաններ Ծաղկավանում մինչ այս տեղադրված չեն եղել, և հույս ունեմ, սա լավ օրինակ կլինի մեր համագյուղացիներին, որ արդեն իրենց սեփական տներում էլ ունենան այս հիանալի միջոցը», - նշել է Բերդ համայնքի Ծաղկավան բնակավայրի Վարչական ղեկավար Իսկանդար Մեհրաբյանը

«Արևորդի» ՀԿ-ի և Ucom-ի համագործակցությամբ արևային կայանների տեղադրման ծրագրի նոր փուլի շրջանակում սա արդեն երկրորդ տեղադրված կայանն է այս տարի։