Անարդարացի վերաբերմունք կա Արթուր Ալեքսանյանի հանդեպ․ պատկան մարմինները հետևողական պետք է լինեն և խնդրին լուծում տան․ Ռոման Մուրադյան
Ինչպես հայտնի է, օրերս Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակչում հունահռոմեական ոճի իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Սարավին 4։1 հաշվով հաղթանակ տարավ հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։ Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր կարիերայի չորրորդ օլիմպիական մեդալը, որը նրա երկրորդ արծաթն էր անընդմեջ։
Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում լրագրողներին ասել է, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց։
Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպին՝ «Մուրադյան հիմնադրամի» նախագահ, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի խորհրդի նախկին նախագահ Ռոման Մուրադյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ թեև չի տիրապետում մրցաշարը գնահատող դատավորների գիտելիքներին, սակայն խոսել է աշխարհի տարբեր երկրներում գտնվող այդ մասնագիտության տեր ընկերների հետ և իրենք միաբերան պնդել են, որ Արթուր Ալեքսանյանը իրավացի է և արդարացիորեն է իր բողոքի ձայնը բարձրացնում։
«Հանձնաժողովը և մրցավարները սխալ են գնահատել և անարդարացի վերաբերմունք կա մարզիկի նկատմամբ։ Ուզում եմ նշել, որ սա առանձին մարզիկների բարձրաձայնելու խնդիրը չէ, այս հարցով համապատասխան պետական կառույցները պիտի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և հասնեն խնդրի արդարացի լուծմանը, ես հուսով եմ, որ պատկան մարմինները հետևողական կլինեն և մեր հայ մարզիկի հանդեպ այս անարդարությունը լուծում կստանա»,-նշեց Ռոման Մուրադյանը՝ հավելելով, որ նման քայլը մյուս սերունդների համար օրինակ կլինի, երբ տեսնեն, որ իրենց թիկունքում ուժ կա։
Նշենք, որ «Մուրադյան հիմնադրամը» Արթուր Ալեքսանյանի անունով կրթաթոշակներ է տրամադրում Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լավագույն ուսանողներին։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...