Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում
Հասարակություն

Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված «Ֆանֆրութ» ՍՊԸ-ն հյուրընկալել է վարչապետի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող «Ֆանֆրութ» ՍՊԸ, որը հիմնադրվել է 2021 թվականին։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն ԲադալյանիՎահագն Բադալյանի և Ռոման Բադալյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է Արագածավան գյուղին կից 270 հեկտար ծավալով ինտենսիվ այգիներում, ծանոթացել աշխատանքներին և ձեռքբերումներին։

«Ֆանֆրութ» ՍՊԸ-ի ինտենսիվ այգիների 170 հեկտարը տանձենիներ են, իսկ 100 հեկտարը՝ տափակ դեղձի այգի։ Տարածքում տնկվել է շուրջ 650 000 ծառ: Ակնկալվում է, որ այգու լրիվ բերքատվության շրջան մտնելու ժամանակ մրգերի ամբողջ ծավալը կկազմի 11 500 տոննա։ Հարկ է նշել, որ այս պահի դրությամբ ընկերության կողմից իրականացված ընդհանուր ներդրումների ծավալը շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ է։ 

Նախատեսվում է կառուցել գերժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած շուրջ 8000 տոննա տարողությամբ սառնարանային պահպանության վակուումային խցիկներ` հագեցած մթնոլորտային կարգավորումներով: Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա կարգավորել ածխաթթու գազի և թթվածնի հարաբերակցությունը, ինչն էլ մեծ առավելություն է առկա ավանդական մեթոդների համեմատ։ Սառնարանային տնտեսության կառուցման և սպասարկման գործընթացում ներգրավված են հայտնի ընկերությունների մասնագետներ Նիդերլանդներից և Իտալիայից։ 

Արդիական տեխնոլոգիաների և այգեգործության լավագույն փորձի համակցությամբ «Ֆանֆրութ» ՍՊԸ-ի գործունեությունը նոր հորիզոններ կբացի Հայաստանի գյուղատնտեսական արդյունաբերության համար։