100-ից ավելի ուղեգիր դեպի Եգիպտոս՝ Team Telecom Armenia-ի հետ
Past.am-ը գրում է.
Երկարացրու ամառը Team-ի հետ․ ընկերությունը հայտարարում է նոր ակցիա, որի շրջանակում կարող եք ձերք բերել նորագույն Honor 200 Lite սմարթֆոն և մասնակցել դեպի Եգիպտոս 100-ից ավելի ուղեգրերի խաղարկությանը։ Բացի այս, բոլոր գնորդները կստանան գեղեցիկ ուսապարկ և TeamTok կանխավճարային փաթեթ։
Ակցիայի ընթացքում Honor 200 Lite սմարթֆոնը հասանելի է 114,900 դրամով կամ ապառիկով՝ սկսած ամսական 2,400 դրամից։
Նշենք, որ Honor 200 Lite հեռախոսը գնելիս տրամադրվելու են SIM քարտեր, որոնք պետք է ակտիվացվեն խաղարկությանը մասնակցելու համար։ Վերջինս տեղի է ունենալու ամեն երեքշաբթի՝ նախորդ ժամանակահատվածի գնորդների միջև։
Առաջին խաղարկությունը տեղի կունենա օգոստոսի 20-ին։ Հաղթող հեռախոսահամարներն ընտրվելու են պատահական թվերի գեներատորի միջոցով, իսկ խաղարկության օրվա և տեղի մասին բոլոր մասնակիցները տեղեկանալու են SMS հաղորդագրությամբ:
Ուղեգիրը ներառում է դեպի Եգիպտոս և հետադարձ ուղղություններով ավիատոմս և հիշարժան հանգիստ 5* հյուրանոցում։
Ակցիան գործում է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Խաղարկության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...