ԶՊՄԿ աջակցությունն արցախցի տեղահանվածներին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սոցիալական և մարդասիրական նախաձեռնություններ մշտապես արել և անում է, իսկ «Աջակցություն տեղահանված արցախցիներին» ծրագրի շրջանակում 2023 թվականի սեպտեմբերից ԶՊՄԿ-ն ներդրել է 170 միլիոն դրամ։
Օրերս ամփոփվել է ծրագրի հերթական փուլը, որով կենցաղային տեխնիկա և կահույք էր տրամադրվում Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին, ԶՊՄԿ-ն աջակցել է Քաջարան, Կապան և Մեղրի համայնքներում բնակություն հաստատած արցախցիներին, աշխատանքները կազմակերպվել են մարզպետարանի և համայնքապետարանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
Մի քանի համայնքներում հանգրվանած արցախցի ընտանիքներին հեռուստացույցներ են նվիրել։ Տաշտուն գյուղում կացարան գտած արցախցի 9 ընտանիքներ այսուհետ հեռուստացույց ունեն։ Ըստ համայնքապետարանների ներկայացրած առաջնային կարիքների ցանկի, որոշներին նաև հատկացրել են ջեռոցներ և սալօջախներ։
Արցախցի վերաբնակները նշում են, թե շնորհիվ ԶՊՄԿ-ի հատկացրած օգնության, կարողանում են բարելավել իրենց կենցաղը։ Հեռուստացույցներ և այլ տեխնիկա են նվիրաբերել նաև Լեհվազ, Կարճևան գյուղերում ապրող բռնի տեղահանվածներին։ Շնորհիվ այս օգնության, շատերը կկարողանան լուրեր և հաղորդումներ դիտել, փոքր-ինչ կտրվել օրվա հոգսերից։
ԶՊՄԿ-ի ներկայացուցիչները տուն առ տուն այցելելով Սյունիքի մարզում գրեթե ամբողջությամբ Արցախից բռնի տեղահանվածներին ապահովում են կենցաղային տեխնիկայով։ Արցախցի մեր հայրենակիցներն էլ միայն օրհնանքի խոսքեր են ասում մարդկանց ու ընկերությանը, որն ահռելի գործ է անում։
Նինա Մինասյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...