Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել է
Հասարակություն

Awesome Sunrise մրցույթն ամփոփվեց․ Ջերմուկում և Զանգակատուն համայնքում ջերմացնող համակարգ և արևային կանգառ կկառուցվեն

Shtigen Group-ի ու Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության հայտարարած մրցույթի հաղթողները հայտնի են։ «Sun collector» և «Արևային կանգառ» նախագծերի հեղինակները դրամաշնորհ (300 000-ական դրամի չափով) ստացան իրենց գաղափարներն իրագործելու համար։ 

Ջերմուկում իրականացվելիք «Sun collector» նախագծի հիմքում թիթեղյա տարաներից կազմված արևային սարքի ստեղծումն է, որը հարմար կլինի կիրառել ջեռուցման նվազ հնարավորություն ունեցող վայրերում՝ հեռավոր գյուղերում կամ դիրքերում՝ ներսի օդը տաքացնելու համար։ Իսկ «Արևային կանգառը» կկառուցվի Զանգակատուն համայնքում։ Այստեղ, շնորհիվ արևային մարտկոցների, մշտապես լուսավոր կլինի, ճամփորդողներն էլ հնարավորություն կունենան դադար առնել։  

«Արևային կանագառը նախագծելիս ոչ մի անձնական շահ չեմ հետապնդել, դեռ ավելին՝ ուզում եմ, որ այս ծրագիրը ոգևորիչ լինի  համայնքները զարգացնելու, վերականգնվող էներգետիկ աղբյուրներից օգտվելու և բնության մասին հոգ տանելու տեսանկյունից։ Այս կանգառը գրավիչ կլինի նաև զբոսաշրջիկներին, որտեղ կարող են հանգստանալ, շունչ քաշել, պատսպարվել արևից ու անձրևից։ Այստեղ միշտ լուսավոր կլինի՝ բջջայինը լիցքավորելու հնարավորությամբ»,- նշեց «Արևային կանգառ» նախագծի հեղինակ Գևորգ Մարգարյանը։ 

«Sun collector»-ի հաղթող Գոռ Ավագյանն էլ կարևորեց գաղափարի՝ այլ մարզերում ու բնակավայրերում տարածվելու հեռանկարը․ «Ջերմուկում արդեն սկսել ենք հավաքել թիթեղյա տարաները, որ սկսենք կյանքի կոչել նախագիծը։ Մարդիկ շատ ոգևորված են՝ լսելով, թե ինչ նպատակ ունենք։ Հույս ունեմ՝ գաղափարն ընթացքում կզարգանա ու կտարածվի, և այլ համայնքներ ևս կսկսեն նման նախագծեր իրագործել»։

Awesome Sunrise մրցույթը Shtigen Group-ի «Արևածագ» նախագծի և Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության համագործակցության արդյունքն էր։ 

Ծրագրի նպատակը Հայաստանի մարզերի ստեղծարարներին (առանց տարիքային սահմանափակման) համախմբելն էր՝ ձեռքի տակ եղած միջոցներով նախագծելու, ստեղծելու կամ ներդնելու էներգիայի այլընտրանքային ինքնաշեն աղբյուրներ՝ այդպիսով նպաստելով էներգետիկ անկախության գաղափարի տարածմանը։

Մրցույթի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերից 2 տասնյակ հայտ է ներկայացվել։

«Մեր երկրի առջև ծառացած էներգետիկ ու բնապահպանական մարտահրավերները ստիպում են մեզ համախմբել ջանքերը, ուստի շատ մեծ ոգևորությամբ սկսեցինք այս նախագիծը։ Մեր կազմակերպությունը նախկինում ուներ բնապահպանական նախագծեր ֆինանսավորելու փորձ, սակայն սա առաջին անգամ էր, որ բնապահպանականին զուգահեռ նաև էներգետիկ լուծումներն էինք հաշվի առնելու։ Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում ամենամեծ պատմություն ունեցող ընկերությունը՝ Shtigen-ը, պարզվեց՝ ունի այն բոլոր մտահոգություններն ու արժեքները, որոնք մեզ համար ընդունելի են»,- նշեց Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության հոգաբարձու-համակարգողներից Վահե Սալահյանը։

Shtigen Group-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Արփի Հարությունյանի խոսքով՝ Awesome Sunrise նախագիծը պատասխանատվության նոր նշաձող է սահմանում, և այն ընկերութունների խմբի կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում է կյանքի կոչվել։

«Դեռ Արցախում էինք որոշել իրականացնել այս նախագիծը՝ նպատակ ունենալով էներգետիկ ճգնաժամը գոնե փոքր-ինչ տանելի դարձնել մեր հայրենակիցների համար։ Բայց սեպտեմբերյան դեպքերը փոխեցին նաև մեր ծրագրի հունը։ Գաղափարից, սակայն, չհրաժարվեցինք,- նշում է Արփի Հարությունյանը,- Այս հարափոփոխ աշխարհում և հատկապես այս տարածաշրջանում մեր երկիրն ապահովագրված չէ նաև էներգետիկ ճգնաժամից, և որքան պատրաստված լինենք այդ թվում միկրո մակարդակում, այնքան անցնցում կլինի հաղթահարման ընթացքը։ Մեր ընկերության արժեքներից բխում է նաև նորարար գաղափարները խրախուսելը, հետևաբար այս համատեքստում նպատակները լիարժեք համընկնում էին»,- ասաց Արփի Հարությունյանը։

Մրցույթն ամփոփվեց Shtigen-ի գրասենյակում, հաղթողները ստացան հավաստագրերը, կազմակերպիչներն էլ քննարկեցին համատեղ նոր ծրագրեր իրագործելու հետագա քայլերը։