Հայաստանի արդյունաբերական մայրաքաղաք Քաջարանը տոնել է 66-ամյակը. ներկա էր նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմը
Հայաստանի արդյունաբերական մայրաքաղաք Քաջարանը օգոստոսի 18-ին տոնել է 66-ամյակը։ Կայացել են մի շարք տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել են մարզային ղեկավարությունը, ԱԺ պատգամավորներ, Իրանի հյուպատոսը Սյունիքում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմը և այլ անձինք:
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը նախ համայնքապետարանում ընդունել է հյուրերին, ապա պաշտոնյաներն այցելել են արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցի հայորդիների հիշատակին։
Օրվան նվիրված հանդիսավոր նիստում քաջարանցիների տոնը շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Քաջարան համայնքի ղեկավարն ու Սյունիքի մարզպետը։
Անցած մեկ տարում լեռնագործների քաղաքում վերանորոգել ու կառուցվել են ճանապարհներ ու ջրագծեր, տանիքներ ու բակեր, զբոսայգիներ ու մարզադաշտեր։ Բաբիկավան բնակավայրում առաջին անգամ բացվել է մանկական խաղահրապարակ, Քաջարան համայնքի Բակունց և Տերյան փողոցներում՝ ֆուտբոլի դաշտեր։ Այս ամենն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ և ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...