Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում
Հասարակություն

Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում

  • Nokia-ն օգնում է Team Telecom Armenia-ին՝ դառնալու 25G PON տեխնոլոգիայով ծառայություններ ներդնող առաջին օպերատորը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
  • Nokia-ի օպտիկամանրաթելային լուծումը օպերատորներին հնարավորություն է տալիս 2,5, 10 և 25 Գբիթ/վրկ թողունակությամբ արագություն ապահովել իր գործող օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:
  • Nokia-ն միակ մատակարարն է, որն առաջարկում է հաջորդ սերնդի PON տեխնոլոգիայի բոլոր տարբերակները՝ թույլ տալով օպերատորներին ճիշտ ռազմավարություն ընտրել իրենց կարիքների և բիզնեսի համար:

9 Սեպտեմբերի, 2024թ․

Էսպոո, Ֆինլանդիա. Երևան, Հայաստան։ Այսօր Nokia-ն հայտարարեց, որ Team Telecom Armenia-ն կիրառել է իր 25G PON օպտիկամանրաթելային լուծումը՝ դառնալով այն առաջին օպերատորներից մեկը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, որն ապահովում է շուկայում առկա ամենաարագ ինտերնետ արագությունները: 25G PON-ի կիրառումը նախատեսված է B2B բաժանորդների համար և իրական սիմետրիկ 20 Գբիթ/վրկ լայնաշերտ արագություններ է առաջարկում, որոնք կարևոր են թվային տնտեսությունն առաջ մղող նոր հավելվածների և բիզնես ծառայությունների համար:

 

Nokia-ի օպտիկամանրաթելային լայնաշերտ լուծումներն օպերատորներին իրենց ցանցերն  օպտիմալացնելու ընտրություն և ճկունություն են տալիս՝ իրենց հատուկ բիզնես նպատակներն ու կարիքները բավարարելու համար, քանի որ նախագծված են այնպես, որ սպասարկենPON տեխնոլոգիաների ողջ տեսականին՝ GPON-ից մինչև 25G PON ու ավելին։: Nokia 25G PON լուծումը հիմնված է Quillion chipset-ի վրա, ինչը Team Telecom Armenia-ին թույլ է տալիս վերօգտագործել գործող օպտիկամանրաթելային լայնաշերտ սարքավորումները՝ բավարարելու ավելի մեծ հզորությունների և բարելավված լայնաշերտ ծառայությունների պահանջարկը: Նոր 25G PON առաջարկը կօգնի Team Telecom Armenia-ին ավելի արագ կապ ապահովել իր բաժանորդներին և հիմք կդառնա նոր ընդլայնված ծառայություններ մշակելու և առաջարկելու համար, ինչպիսիք են՝ խոշոր ընկերությունների համար նախատեսված լուծումները, 5G շարժական տրանսպորտը և ցանցային մեծածախ առևտուրը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն նշում է․ «Մենք Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջնագծում ենք, որը մեր հաճախորդների համար ինտերնետի արագության և հուսալիության նոր չափանիշներ կսահմանի: Լինելով ազգային օպերատոր՝ Team-ում այս նախագիծը ընդունում ենք որպես լայնաշերտ ծառայությունները ո՛չ միայն Երևանում, այլ նաև նոր թվային հնարավորությունները ողջ երկրում խթանելու մեր առաքելության մի մաս։ Nokia-ի նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը նշանակում է, որ մենք հզորացնում ենք մեր ցանցը և երաշխավորումմեր հաճախորդների լավագույն առցանց փորձառությունն այժմ և ապագայում»:

Nokia-ի ցանցային ենթակառուցվածքի բիզնեսի գծով ավագ փոխնախագահ և Եվրոպայի ղեկավար Մաթյո Բուրգինյոնը մեկնաբանել է. «Մեր համագործակցությունը նշանակալի իրադարձություն է Կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններին՝ Nokia-ի առաջադեմ PON տեխնոլոգիաների կիրառմամբ, գերարագ լայնաշերտ կապի ապահովման դիտանկյունից: Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանում կապը բարելավվելու է ո՛չ միայն անհատների և բիզնեսների համար, այլև վճռորոշ դեր է խաղալու երկրի տնտեսական և սոցիալական զարգացման հարցում»:

Այսօր Team Telecom Armenia-ի ցանցը, որը հիմնված է Nokia-ի 25G PON տեխնոլոգիայի վրա, ընդգրկում է շուրջ 300,000 տնային տնտեսություն ողջ Հայաստանում, ցանցի կառուցման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում է։

Ռեսուրսներ և լրացուցիչ տեղեկատվություն․

 

Կայք՝ Nokia 25G PON

Կայք՝ Next-generation PON

Կայք՝ Nokia Lightspan FX for flexible fiber access

 

Nokia-ի  մասին 

Nokia-ում մենք ստեղծում ենք տեխնոլոգիաներ, որոնք օգնում են աշխարհին գործել միասին։ Որպես B2B տեխնոլոգիայի նորարարության առաջատար՝ մենք ստեղծում ենք ցանցեր, որոնք զգում, մտածում և գործում են՝ մեր աշխատանքը բջջային, ֆիքսված և ամպային ցանցերում ներդնելով: Բացի այդ, մենք արժեք ենք ստեղծում մրցանակակիր Nokia Bell Labs-ի մտավոր սեփականության և երկարաժամկետ հետազոտությունների միջոցով:

Այսօր ծառայություն մատուցողները, ձեռնարկությունները և գործընկերներն ամբողջ աշխարհում վստահում են Nokia-ին՝ ապահով, հուսալի և ճկուն ցանցեր տրամադրելու հարցում և աշխատում են մեզ հետ ապագայի թվային ծառայություններն ու հավելվածները ստեղծելու համար:

Լրատվամիջոցների հարցումներ

Nokia Communications, կորպորատիվ

Էլ․ հասցե՝ [email protected] 

 

Հետևե՛ք մեզ սոցկայքերում

LinkedIn X Instagram Facebook YouTube

Team Telecom Armenia-ի մասին

 

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ 

Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Ավելին իմանալու համար խնդրում ենք կապվել․
Հանրային կապերի բաժին, Team Telecom Armenia
Էլ․ հասցե՝ [email protected]