Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութը
Մոսկվայում բացվել է առաջին ցանցային խանութը, որ ներկայացնում է ապրանքներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության սոցիալական ծրագրերի իրականացմանը։
«Այսօր մեր առաջին «Եվրասիա» խանութը բացվեց Մոսկվայի կենտրոնում։ Այստեղ ներկայացված են ապրանքներ հետխորհրդային երկրներից: Միակ տեղը, որտեղ մեր արտադրանքը իսկապես անհրաժեշտ է և կարելի է վաճառել նորմալ գնով, դա ռուսական շուկան է։ Վստահ եմ, որ Մոսկվայի բնակիչներն ու հյուրերը կգնահատեն մեր լավագույն ապրանքների ընտրությունը: Մենք կշարունակենք և կընդլայնենք արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանի և այլ երկրների հետ», - ասել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ, «Պոբեդա» քաղաքական դաշինքի առաջնորդ Իլան Շորը։
«Եվրասիա» խանութը գտնվում է Սմոլենսկայա փողոցում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: Այն բացվել է «Եվրասիա» առևտրի կենտրոնի աջակցությամբ։ Այստեղ ներկայացված է ազգային մթերքների հարուստ տեսականի՝ մոլդովական մրգեր և բանջարեղեն, հայկական բամիա, ջեմ, ձավարեղեն, դոշաբ, ղազախական շոկոլադ, հալվա, ուզբեկական լոլիկ և չրեր, բելառուսական կաթնամթերք և շատ ավելին։
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է մանրածախ վաճառքի կետեր բացել տարբեր երկրներում, որոնք կկարողանան ընդլայնել իրենց արտադրանքի իրացման աշխարհագրությունը։
«Ոգեշնչված նոր պատժամիջոցներից՝ մենք որոշեցինք չսահմանափակվել դրանցով և ակտիվացրինք փոխգործակցությունը եվրասիական 8 երկրների՝ մեր հարևանների հետ։ Մեր «Եվրասիա» խանութ-սրճարանը Մոսկվայի կենտրոնում առաջարկում է ազգային ապրանքներ և ուտեստներ, որոնցով հայտնի են եվրասիայկան երկրները։ Եվ սա դեռ սկիզբն է»,- ասել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։
«Եվրասիա»-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է մարդասիրական ծրագրեր՝ ուղղված ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիայի» նպատակն է ուժեղացնել ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը։ Կազմակերպության հիմնական ուղղություններից է դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին աջակցելը։ Այն ներառում է կրթական ծրագրեր, փոխանակումներ, պրակտիկա խոշոր պետական և մասնավոր բարձր տեխնոլոգիաների ընկերություններում և մեդիա դպրոցում: «Եվրասիա»-ն տրամադրում է նաև մասնագիտական հարթակներ և ֆորումներ ուսուցիչների և դասախոսների համար, դրամաշնորհներ լրագրողների և բլոգերների համար, բիզնես առաքելություններ՝ ապրանքներ վաճառելու և ձեռներեցների համար գործընկերներ գտնելու համար, աջակցություն պատմության և մշակույթի պահպանման ոլորտում նախագծերին:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...