Հայաստանում նշվել է աստղագիտության օրը
Հայաստանում նշվել է աստղագիտության օրը, որը համընկել է 20-րդ դարի հայ ականավոր աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրվա հետ:
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպվել է հուշ-ցերեկույթ, որին մասնակցել են երեխաներ տարբեր ուսումնական հաստատություններից՝ Պոլիտեխնիկական համալսարանի քոլեջից, Պուշկինի անվան ավագ դպրոցից, Չայկովսկու անվան դպրոցից, Շիրակացու անվան ավագ դպրոցից, Հերացու անվան ավագ դպրոցից: Սկզբում երեխաներին ցույց են տվել աստղադիտարանը ու նաև տարածաշրջանի ամենամեծ աստղադիտակը:
Վիկտոր Համբարձումյանը Բյուրականի աստղադիտարանի առաջին տնօրենն էր և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1988 թվականը։ Անվանի գիտնականը մահացել է Բյուրականում և հուղարկավորվել է այնտեղ՝ մեծ աստղադիտակի աշտարակի մոտ։ Աստղադիտարանը նրա անունով է կոչվել 1998թ.: Բյուրականի աստղադիտարանը հենց սկզբից համալրվել է իր ժամանակի նորագույն սարքավորումներով։
Ավելին, 1950 թվականից հենց տեղում սկսվել է ռադիոաստղադիտակների արտադրությունը։
Բյուրականում մինչ այժմ գտնվում են նախկին ԽՍՀՄ-ի և Եվրոպայի ամենահզոր աստղադիտակները, և այստեղ են գալիս գիտնականներ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից և աշխարհի այլ երկրներից: Աստղադիտարանը ակտիվ է նաև գիտահանրամատչելի ոլորտում՝ կազմակերպելով ամառային դպրոցներ երիտասարդների համար և աստղագիտության հետ կապված մշակութային ծրագրեր։
Միջոցառման մասնակիցներն այցելել են նաև Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, որից հետո աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը դասախոսություն է կարդացել:
«Եվրասիա» ՀԿ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է մարդասիրական ծրագրեր՝ ուղղված ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիա»-ի նպատակը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումն է՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը։
Կազմակերպության գլխավոր ուղղություններից մեկը դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին աջակցելն է:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան