ԱՄՆ իշխանությունները ներկայացրել են արևային էներգիայի զարգացման ծրագիր
ԱՄՆ իշխանությունները ներկայացրել են արևային էներգիայի զարգացման ծրագիր 31 միլիոն ակր տարածքի համար: Հողերի կառավարման բյուրոն (BLM) հայտարարել է պետական հողերում արևային էներգիայի զարգացման առաջարկվող ճանապարհային քարտեզի մասին, որը նպատակ ունի ընդլայնել արևային նախագծերը պետական հողերում:
Այս հայտարարությունը ներկայացնում է առաջարկվող թարմացված Western Solar Plan-ը, որն առաջին անգամ հրապարակվել է 2012 թվականին և մշակվել է պետական հողերում արևային էներգիայի պատասխանատու զարգացման ուղղորդման համար Արիզոնայում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Նևադայում, Նյու Մեքսիկոյում և Յուտայում: Վերջերս այն ընդլայնվել է՝ ներառելով նաև Այդահո, Մոնտանա, Օրեգոն, Վաշինգտոն և Վայոմինգ: Այն ավելի քան 31 միլիոն ակր պետական հողեր կդարձնի հասանելի արևային էներգիայի զարգացման համար:
Առաջարկվող Western Solar Plan-ը քայլ է 2035 թվականին 100 % մաքուր էլեկտրացանցի ստեղծման նպատակին հասնելու ճանապարհին: Այս տարվա սկզբին BLM-ը գերազանցել է պետական հողերում ավելի քան 25 ԳՎտ հզորությամբ մաքուր էներգիայի նախագծերի թույլտվությունների տրամադրման նպատակին, և թարմացված Western Solar Plan-ը կնպաստի պատասխանատու թույլտվությունների տրամադրման հետագա առաջընթացին:
Տասներկու տարի առաջ մշակված Western Solar Plan-ն այժմ արտացոլում է տեխնոլոգիաների փոփոխությունները և արձագանքում ԱՄՆ-ում մաքուր էներգիայի աճող պահանջարկին:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Մանուկյան




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...