Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Երազանքից իրականություն. Ֆասթ բրենդը 30 տարեկան է

Ս․թ․ սեպտեմբերի 20-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել «Ֆասթ» բրենդի կայացման և զարգացման 30-ամյակին նվիրված  միջոցառում:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի, գործընկերներ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Ֆասթի» աշխատակիցներ և այլ հյուրեր: «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, «Ֆասթ Բանկ»-ի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը ներկայացրել է ընկերության հիմնադրման պատմությունը.

Возможно, это изображение 1 человек и текст

«Նախ ուզում եմ նշել, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հիմնադրվել է հորս՝ Ռոմիկ Բադալյանի, իմ, և եղբորս՝  Վիգեն Բադալյանի կողմից 1989թ-ին: Մեր բոլոր հաջողությունները՝ մեր երեքի հավասար ու փոխլրացնող աշխատանքի արդյունքն են: Երեսուն տարվա հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքում՝ այսօր հնարավորություն ունենք ձեզ հետ միասին նշելու «Ֆասթ»-ի երեսունամյակը»։

Վահե Բադալյանը խոսել է նաև «Ֆասթի» գործունեության երեսուն տարվա կարևոր ձեռքբերումներից և հաջողություններից՝ ընդգծելով, որ «Ֆասթ Բանկը» շարունակում է մասնաճյուղերի քանակի ընդլայնումը, մեծացնում վարկային պորտֆելը, բարելավում սպասարկման որակը և կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանք տանում՝ ամրապնդելով իր տեղը Հայաստանի լավագույն բանկերի շարքում։

Возможно, это изображение 8 человек и толпа

«Ֆասթ Բանկի մասնաճյուղերի ընդհանուր քանակն արդեն հասել է 34-ի, և ևս 8-ը գտնվում են շինարարության փուլում, այսօր Ֆասթը 10 մասնաճյուղ ունի Անգլիայում, և ևս 4-ը կավելանան տարեվերջին։ Շուտով կստանանք լիցենզիա և արդեն կլինենք նաև Հնդկաստանում։ Մեկ անգամ չէ, որ նշել եմ, մեր կարևորագույն նպատակը՝ Ֆասթ Բանկը դարձնել համաշխարհային հայկական գլոբալ բանկ, որը ներկայացված կլինի աշխարհի տասնյակ երկրներում։ Առաջնորդվելով այդ գաղափարի իրագործմամբ՝ մենք անում ենք հնարավորը, որպեսզի այն իրականություն դարձնենք», - նշել է Վահե Բադալյանը։

Հավելենք նաև, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալներով Ֆասթ Բանկը Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը՝ վճարելով 2.76 մլրդ դրամ: Այս տարվա ութամսվա ընթացքում «Ֆասթ Բանկը» գրանցել է հետևյալ հաջողությունները.

  1. Բանկի ակտիվներն աճել են 81 մլրդ դրամով՝ հասնելով 198.2 մլրդ-ի․ աճը՝ 69%։
  2. Վարկային պորտֆելն աճել է 62 մլրդ դրամով՝ հասնելով 154 մլրդ դրամի․ աճը՝ 67 %։
  3. Պարտավորություններն աճել են 68 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 131 մլրդ դրամ․ աճը՝ 108%:
  4. Ավանդային պորտֆելն աճել է 54 մլրդ դրամով՝ հասնելով 89 մլրդ-ի․ աճը՝ 154 % :
  5. Կանոնադրական կապիտալը բաժնետերերի կողմից համալրվել է 10 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալն աճել է 14 մլրդ դրամի չափով և այն այժմ 68 մլրդ դրամ է: 
  6. Թվարկված առաջին 4 ցուցանիշների աճի տեմպով «Ֆասթ Բանկը» շուկայի առաջին տեղում է:

Միջոցառման ընթացքում հայտարարվել է, որ հոկտեմբերի 1-ից «Ֆասթ Բանկն» սկսում է բանկային՝ «Ակն» քարտերի տրամադրումը: Քարտերի արտաքին տեսքի հիմքում մեծ գաղափար է ներդրվել մարդկային աչքի կիրառմաբ, որն, ինչպես ընդունված է ասել՝ մարդու հոգու հայելին է:

Возможно, это изображение 2 человека и осветительное оборудование

«Ֆասթ» բրենդն իր 30-ամյա գործունեության ընթացքում մշտապես մեծ ուշադրություն է դարձրել բարեգործությանը: «Ֆասթ Բանկը», որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, տեղյակ լինելով Հայաստանի մշակութային ոլորտի առկա խնդիրներից, շարունակաբար աջակցել է դրանց լուծմանը:

Միջոցառման մեկնարկը վստահվել էր աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանին, իսկ այն եզրափակվել է հատուկ անակնկալով. ներկաները վայելել են հոլանդացի հանրահայտ երգչուհի Կովաչի և նրա նվագախմբի բացառիկ կատարումները: