Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Առաջնորդության դպրոցում
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել Առաջնորդության դպրոցի ուսանողների առջև՝ խոսելով արդյունավետ հաղորդակցության թեմայի շուրջ։
Մասնավորապես, Առաջնորդության զարգացման 2024-2025 թթ. դասընթացի մասնակիցների հետ նա կիսվել է իր գիտելիքներով և փորձով առաջնորդների համար այն կարևոր ուղղությունների շուրջ, որոնք են ակտիվ լսելու սովորությունը, ոչ վերբալ հաղորդակցությունը, մտքերի հստակ ձևակերպումը, հետադարձ կապի և կոնստրուկտիվ քննադատության ձևերը, մշակութային առանձնահատկությունների հաշվի առնելը և կոնֆլիկտների հաղթահարումը։
«Գլխավոր բանը, որը պիտի անի ցանկացած առաջնորդ՝ իր օրինակով մշակույթ ձևավորելն է։ Ձեր ամեն արարքով դուք պիտի ցույց տաք հարգանք բոլոր գործընկերների հանդեպ՝ անկախ նրանց պաշտոնից ու առանձնահատկություններից։ Շատ կարևոր է, որ առաջնորդի խոսքերը չհակասեն նրա արարքներին, քանի որ ձեր փոխանցած ազդանշանները պիտի լինեն հստակ և հետևողական՝ մարդկանց մեջ շփոթություն չառաջացնելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Առաջնորդության Դպրոցը բարձր է գնահատում պարոն Յիրիկյանի երկարամյա ջանքերը Հայաստանում նոր մակարդակի բիզնես մշակույթի զարգացման ուղղությամբ։ Վստահ ենք, որ նրա փորձառության ու հայացքների հետ հաղորդակցումը կարևոր ազդեցություն կունենա ապագայամետ երիտասարդների գալիք ձեռքբերումների և Հայաստանի զարգացման գործում», - ասել է Առաջնորդության դպրոցի հիմնադիր նախագահ Սամվել Մովսիսյանը։
Առաջնորդության դպրոց հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Կազմակերպության առաքելությունն է տեղական և միջազգային կայացած գործիչների, տեսաբանների ու կազմակերպությունների համագործակցությամբ աջակցել ապագա նորարար բիզնես առաջնորդների զարգացմանը Հարավային Կովկասի և Պարսից ծոցի ռեգիոններում։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...