Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը
Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս արձանագրումը երեկ խորհրդարանում արել է Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հերթական պահանջները։ «Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այո, ինքն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Եվ մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական», - ասաց վարչապետը, շարունակելով, - ինչ է ասում Ադրբեջանը, ինչ չի ասում, ես չեմ ասում, որ մենք դա պետք է չլսենք, բայց մյուս կողմից չի նշանակում, որ մենք Ադրբեջանի ամեն ասածից մեր ռազմավարությունը պետք է փոխենք, ոչ մեր ռազմավարությունները պետք է չփոխվեն»։
Ալիևը երեկ հայտարարել էր, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի «պատերազմական հանցագործությունների» համար, պատժի «մեղավորներին»։ «Եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, պետք է վճռականորեն դատապարտի գերեվարված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված գազանությունները։ Դա կարող է դառնալ երկու երկրների միջև վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», - նշել է Ալիևը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի կարծիքով էլ, նոր պահանջներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում՝ Միրզոյանը լացակումած հայտարարել է, թե Հայաստանն է աջակցել Բաքվին Կլիմայական համաժողով անցկացնել։ «Վատ լուրն այն է, որ մենք գրեթե ավարտել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, բայց չենք ստորագրում այն», - ասել է նախարարը՝ փոխանցելով հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում։ «Ես անձամբ ինքս որևէ վստահություն չունեմ Ադրբեջանի խաղաղարար նպատակների հարցում»,- ասել է նա։
Արմինե Ալիխանյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան