Փառատոնների երկիր, Հայաստան
Իր վեցամյա անփառունակ պաշտոնավարման ըթնացքում Նիկոլ Փաշինյանը միայն մեկ գործ է լավ արել, և այդ հարցում պետք է արժանին մատուցել։ Օրվա իշխանություններն անգերազանցելի են տարբեր տեսակի անհեթեթ փառատոններ, «ֆեստիվառներ», կարճ ասած՝ «տեսարաններ» բեմադրելու հարցում։
Բյուջեից ահռելի միջոցներ են հատկացվում նման միջոցառումների, անխնա հրավառությունների համար, իսկ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե հայ ժողովուրդն այնքան անհոգ է, որ Արցախի կորստից հետո գլխապատառ իրենց նետել է քեֆ-ուրախությունների գիրկը։
Փաշինյանի այս քաղաքականությունը հստակ շերտեր ունի։ Մի կողմից ընդդիմադիր կամ պատերազմից հետո կորուստներ ունեցող, իշխանությանը դրա համար արդարացիորեն մեղադրող մարդկանց մոտ տպավորություն ստեղծի, որ ժողովրդի մեծ մասը իշխանության հետ է և դեմ չէ ուրախ ապրելուն, մյուս կողմից էլ՝ արտերկրում խորացնելու նման կարծիքները։ Իրեն հարգող ցանկացած իշխանություն ջախջախիչ պատերազմից հետո միջոցները կներդներ բանակի մարտունակության ավելացման, տնտեսական զարգացման, երկիրն անդունդից դուրս բերելու նախագծերի վրա։
Բայց ՀՀ իշխանությունները շարժվում են միայն «հաց և տեսարաններ» սկզբունքով, իսկ քանի որ «հացը» այնքան էլ բավարար չէ, զոռ են տվել «տեսարաններին»։ Դրա համար գումարներ կփոխանցեն տարբեր «սնուփդոգերի» ու «ջեյսոնդերուլոների», ցնցող հրավառություն կանեն Հանրապետության հրապարակում, օրումեջ «ճագարի», «դդումի», «տոլմայի», «գինու» փառատոններ կկազմակերպեն՝ հանրությանը մոլորեցնելով և ծածուկ իրականացնելով իրենց դավադիր ծրագրերը։
Մարիամ Ասլանյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...