Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով
Երևանում երեկ խոշոր հրդեհ է բռնկվել Իսակովի 29/1 հասցեում գտնվող «Դոմուս» կահույքի պահեստում և խանութում, այրվել է մոտ 3000 քմ տարածք։ Միայն երջանիկ պատահականությամբ, զոհեր ու վիրավորներ չեն եղել։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը «հպարտորեն» հայտարարում էր, թե ահռելի շենքի տարածքում հակահրդեհային համակարգ պարզապես չի եղել։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից էլ նշել են, որ հիպերմարկետի շենքը տեսչական մարմնից ավարտական ակտ չի ունեցել։
«Մասնաճյուղն ավարտական ակտ չի ունեցել և չի էլ դիմել՝ նախկինում կառուցված ու պետական գրանցում ունեցած շենք է եղել, այդ պատճառով չի դիմել ավարտական ակտի համար։ Տեսչական մարմնի կողմից 4-րդ եռամսյակում էր նախատեսված ստուգումներ անցկացնել»,- հայտարարել է տեսչական մարմնի ներկայացուցիչը։
Միայն այս երկու դրվագները բավարար են մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների մասնագիտական անհամապատասխանության համար պաշտոնանկ անելու։ Իհարկե, որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու։ Նույնիսկ ողբերգական դեպքերի պարագայում ոչ ոք մինչ օրս պատասխան չի տվել իր հանցավոր անփութության համար։ Պարզապես, պետական գերատեսչությունները ռոճիկ ու պարգևավճար են ստանում ՀՀ քաղաքացիների հարկերից ու պարապուրդի են մատնված։ Ում խելքին էլ ինչ փչում անում է, այդ թվում՝ հսկայական շենքեր կառուցում, խանութներ դնում, հրդեհների ու պայթյունների պատճառ դառնում։
Ալլա Վարդանյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան