ԱրարատԲանկ և Մատենադարան. Գիտության և մշակույթի նորարարական համագործակցություն
Արդեն 13-րդանգամ «Հիշողությանկերպարանքները» միջազգայինսեմինարնիրշուրջնէհամախմբումգրավորժառանգությանպահպանմանառաքելությունունեցողաշխարհիկարևորհաստատություններին: 13 տարիներիընթացքում Մատենադարանը հյուրընկալելէ ավելիքան 130 միջազգայինկառույց, հարյուրավորմասնագետների, հաստատելնորգործնականկապեր: Մատենադարանը, ըստէության, Հայաստանումգրավորժառանգությանվերականգնմանմիակպրոֆեսիոնալկենտրոննէև լավագույններիցտարածաշրջանում: Բաժիննիրգոյությանավելիքան 60 տարիներիընթացքումկուտակելէհսկայականմասնագիտականփորձ՝վերականգնելովհազարավորձեռագրեր, արխիվայինփաստաթղթերևհնատիպգրքերոչմիայնսեփականհավաքածուներից, այլևՀայաստանիմյուսթանգարաններիցուգրադարաններից։
ԱրարատԲանկը, հավատարիմմնալովմշակութայինժառանգությանպահպանմանիրառաքելությանը, ֆինանսավորելէՄատենադարանինորկենսաքիմիականլաբորատորիան: Լաբորատորիայիպաշտոնականբացումըտեղիկունենահոկտեմբերի 11-ին՝ «Հիշողությանկերպարանքներ»միջազգայինսեմինարիշրջանակներում, որը ևս ֆինանսավորվել է ԱրարատԲանկի կողմից։ Սեմինարը կանցկացվիհոկտեմբերի 9-12-ը:
Արա Խզմալյանը նշում է․ «ԱրարատԲանկի աջակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Մատենադարանի համար՝ ընդլայնելով գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման հնարավորությունները: Այս նախաձեռնությունը համահունչ է Մատենադարանի զարգացման նոր ռազմավարությանը, որը նպատակ ունի ընդլայնել հաստատության դերը գրավոր ժառանգության պահպանման ոլորտում՝ ներառելով աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնները»։
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Մատենադարանի ղեկավարությանը։ Այս ազնվագույն գործին առնչվելու հնարավորությունը մեզ համար անգնահատելի է։ Այսօր ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կշարունակենք մնալ ձեր հավատարիմ գործընկերների շարքում։
Անձամբ ես մեծ կարևորություն եմ տալիս ձեռագրերի պահպանմանը։ Ուսանողական տարիներիս, որպես արևելագետ պատիվ եմ ունեցել Մատենադարանում ուսումնասիրել արաբական ձեռագրերը։ Այդ փորձառությունը ինձ ավելի խորը գիտակցություն է տվել մեր մշակութային ժառանգության կարևորության մասին։
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև համագործակցությունը ոչ միայն ներդրում է հայ մշակույթի պահպանման գործում, այլև հնարավորություն է տալիս մասնակից լինել համաշխարհային նշանակության գիտական առաջընթացին։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք նպաստել այս կարևորագույն առաքելությանը և վստահ ենք, որ այս նախաձեռնությունը կծառայի ապագա սերունդներին», - նշել է ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։
ԱրարատԲանկիներդրումըՄատենադարանիկենսաքիմիականլաբորատորիայումնշանակալիքայլէդեպիՀայաստանիմշակութայինժառանգությանպահպանմանևհետազոտմաննորհորիզոններ:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան