Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան
Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները
Հասարակություն

Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի. Մերի Հակոբյան

Past.am-ը զրուցել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահարուհի Մարի Հակոբյանի հետ: Զրուցել ենք թավջութակի ընտրության, արդեն իսկ գրանցած հաջողությունների մասին: Մարին անկեղծացել է, թե ինչ զգացումներ է ունենում հարյուրավոր հանդիսատեսների առջև ելույթ ունենալիս:

- Մարի, թավջութակահարուհի եք: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ յուրահատուկ գործիքը: Մանկության երազանք է եղել, թե՞ ավելի հասուն տարիքում կայացրած որոշում:

- Շատ կցանկանայի մի քանի տարի անց վստահ ասել, որ կայացած թավջութակարուհի եմ: Հիմա կցանկանայի ներկայանալ որպես Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի թավջութակի բաժնում սովորող ապագա երաժիշտ: Թավջութակի ընտրությունը շատ հետաքրքիր պատմություն ունի: Մայրս է թավջութակի մեծ սիրահար և որոշել էր թավջութակ նվագել սովորել, երբ ես 6 տարեկան էի: Երբ տեսա այդ գործիքը, շատ հավանեցի հենց տեսքը, գույնը: Դե փոքր էի, ձայնից շատ բան չէի հասկանում: Ես էլ ցանկացա նվագել: Ինձ ասացին, որ ծանր գործիք է, դժվար է նվագել, մատներս կցավեն: Բայց փորձեցի ու մինչև հիմա նվագում եմ:

-Ձեր գրանցած ի՞նչ հաջողությունների մասին կարող եք պատմել մեր ընթերցողներին: Ի՞նչ մրցույթների եք մասնակցել, որտե՞ղ եք հասցրել ելույթ ունենալ:

-Ամենավերջին հաջողությունս հունիս ամսին Լիտվայում կայացած Սոնդեցկիսի մրցույթին առաջին տեղ, Գրան պրի և լիտվական պարտադիր նյութի լավագույն կատարող մրցանակն է: Դրանից առաջ ապրիլ ամսին Իտալիայում կայացած թավջութակահարների մրցույթում ստացել էի Գրան պրի, ինչի կապակցությամբ այս տարվա հոկտեմբերին Իտալիայի Տրեվիզո քաղաքում հրավիրվեցի մենահամերգի, որը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Հաջողություն եմ ունեցել որպես տարբեր մրցույթների հաղթող նվագելու այնպիսի բեմերում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի հոլը և Փարիզի ֆիլհարմոնիկը: Պատիվ եմ ունեցել նաև նվագելու լեգենդար Դավիդ Գերինգասի հետ Բեռլինում Հենդելի երկու թավջութակի համար սոնատան: Դա ինձ համար շատ կարևոր ելույթ էր: 

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու եք: Ի՞նչ եք կարծում՝ կրթաթոշակները որքանո՞վ են կարևոր պատանիների տաղանդների զարգացման և կրթության համար առհասարակ:

-Հիմադրամը շատ մեծ աջակցություն է ինձ պես երիտասարդ երաժիշտների համար: Հիմա աշխարհի հետ համահունչ քայլելու համար պետք է մեծ փորձ, տարբեր հայտնի մասնագետների հետ շփումներ, մասնակցություններ փառատոններին, ելույթներ:

Հիմնադրամի շնորհիվ ես և հիմնադրամի մյուս անդամները հնարավորություն ենք ստանում վարպետության դասեր ստանալու այնպիսի երաժիշտներից, ինչպիսիք են օրինակ իմ դեպքում աշխարհահռչակ թավջութակահար Ստիվեն Իսսերլիսը: Ես մեծ պատիվ եմ ունեցել նվագելու աշխարհի տարբեր բեմերում հենց հիմնադրամի աջակցությամբ, որոնցից կուզենայի առանձնացնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ ելույթը մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Նման հնարավորությունները նաև շատ մոտիվացնում են ավելի շատ սովորելու ու ավելի մեծ պատվով ու պատասխանատվությամբ ներկայանալու հանդիսատեսին:

-Օրերս Պեկինում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի բացման արարողության ժամանակ ելույթ եք ունեցել: Որպես երաժիշտ, ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար ելույթ ունենալ Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

-Չինաստանի ազգային օպերան Պեկինի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկն է: Ելույթ ունենալ նման բեմում նման պրոֆեսիոնալ նվագախմբի հետ, նշանակում էր շատ մեծ պատասխանատվությամբ ներկայանալ համերգին: Այս ելույթը նաև շատ խորհրդանշական է, որովհետև համերգի մասնակցող երեք երաժիշտներից միայն ես էի հայ: Ամեն դեպքում այս ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի:

-Ինչպե՞ս եք կարողանում զսպել հուզմունքը, էմոցիաները նման լայնամասշտաբ միջոցառումների և հարյուրավոր ներկաների առջև ելույթ ունենալիս:

-Մինչև հիմա դեռ չեմ կարողանում զսպել հուզմունքս: Իրականում դա կարևոր խնդիր է ինձ համար, և ես իսկապես աշխատում եմ այդ ուղղությամբ:

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի