Նիկոլ Փաշինյանի դեմ տեռա՞կտ է նախապատրաստվում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ղեկավարության կողմից ԶԼՄ-ների համար նախատեսվելիք նոր սահմանափակումների համաձայն՝ պատգամավորների հարկաբաժիններ եւ աշխատասենյակներ մուտք գործելու համար պատգամավորները պետք է անցաթուղթ տան լրագրողին։ Սակայն այստեղ էլ են սահմանափակում մտցրել․ պարզվում է՝ նիստերի օրերին արգելված է անցագիր տալը։ Օրերս նորընտիր պատգամավորներին այդ մասին տեղեկացրել են աշխատակազմից։
Այսինքն՝ սեպտեմբերից ԱԺ ղեկավարությունն առանձին սենյակ է նախատեսել լրագրողների համար՝ ԱԺ մուտքի մոտ, որպեսզի նրանք չկարողանան ազատ տեղաշարժվել եւ ումից ուզում են՝ հարցազրույց վերցնել։ Բացի այս ամենը, անվտանգային այլ միջոցառումներ էլ են նախատեսվում, մասնավորապես դահլիճի մուտքի ֆոյեները երկու կողմից մտադիր են ապակեպատել, անցակետեր դնել, պատգամավորներին էլ հատուկ անվանական «չիպեր» բաժանել, որպեսզի այդ դռներով անցնեն դեպի դահլիճ։
Թե ինչով են բացատրվում այս արտակարգ միջոցառումները, իշխանական շրջանակներում շշուկներ կան, թե իբր ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ տեռակտ է նախապատրաստվում, եւ սա ուղղված է դա կանխելուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն Մանվելյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետ
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը
Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»
Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան