Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
ԱՄՆ-ը Ադրբեջանից պահանջում է չսրել իրավիճակը, բայց... Գերմանիայում երեք հոգու մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի էՓաշինյանը նոր հասարակություն է ստեղծում՝ վախվորած, վախկոտ, առանց հաղթանակների Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը հեռանում են «Արարատ-Արմենիայից»Ճապոնիայում ստեղծել են ճկուն արևային մարտկոց՝ ռեկորդային 26.5 % արդյունավետությամբ, որոնք խոստանում են հեղափոխություն վերականգնվող էներգիայի ոլորտում Սրանք ամեն ինչ ջարդել, թալանել ու ավերել են. քաղաքացիԱյս վարչախումբն իր բնույթով քրեաօլիգարխիկ է. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի․ ՈւիթքոֆՈՒՂԻՂ. Տիգրան Աբրահամյանը` Սյունիքում կրակոցների մասին107 տարի անց «Հայաքվեն» հիշեցնում է Սարդարապատի պատգամը Մի շարք հասցեներում լույս չի լինիՄայիսյան հերոսամարտերի խորհուրդը բացառիկ համախմբվածությունն ու կռվով պաշտպանված հողն է. Չալաբյան Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ. «ՀայաՔվե»Արթիկում ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակովԻրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացՈչ թե հանրային օգուտի, այլ քաղաքական շահի գործիք. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ներքին աջակցություն, վստահաբար, չունեն». «Փաստ» Հայ-հնդկական հարաբերությունների հեռանկարայնությունն ու չօգտագործված ներուժը. «Փաստ» Չի մերժում, բայց համոզում է․ «Հրապարակ»«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ)
Քաղաքականություն

Արցախի նախագահին հարցաքննել են ԱԺ-ում

Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը երեկ մի քանի ժամ հարցաքննել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին։

Դռնփակ նիստում մի շարք հարցեր են տվել, որից հետո Շահրամանյանը հեռացել է՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Լրագրողների հետ հանդիպել է հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, և այն հանգամանքը, որ սովորաբար քննիչ հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում դռնփակ և այնտեղ հնչեցրած արտահայտություններն ու տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, թույլ են տվել Անդրանիկ Քոչարյանին հերթական անգամ քննադատության քարը նետել ընդդիմության դաշտը։ Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է. «Այ հիմա շատ լավ հասկացա, պարոն Արծվիկ Մինասյանն ինչո՞ւ չէր ուզում, որ այս իրողությունը դառնար իրողություն, որ Շահրամանյանը գար քննիչ հանձնաժողով, շաբաթներ շարունակ խոսում էին ոչ թե քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին, որակյալ զեկույց ունենալու մասին, այլ հանձնաժողովի ժամկետի մասին»,- ասել է Քոչարյանը։

Ըստ էության, այն, որ նա ակնհայտորեն կեղծում է, որևէ մեկը չի կասկածում, բանն այն է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հսկիչ հանձնաժողովի աշխատանքների ժամկետն օրենքով ավարտվել է և հանձնաժողովն այլևս վերազանցում է իր լիազորությունները։ Իհարկե, այս հանգամանքը հրաշալի հասկանում են նաև ՔՊ-ում, սակայն արդեն իսկ ձախողված հանձնաժողովի ինչ-որ ինստիտուցիոնալ տեսք տալու և աշխատանքի իմիտացիա ստեղծելու համար, օրենքի խախտմամբ երկարաձգել են հանձնաժողովի գործունեությունը։ Ակնարկները, թե Շահրամանյանից ստացել են չափազանց կարևոր հարցերի պատասխաններ, որոնք լույս են սփռում ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ նաև արցախի հայաթափման վերաբերյալ, ողջ ընթացքում ընդդիմությանը թիրախավորելը, հերթական անգամ վկայում են, որ քննիչ հանձնաժողովն իրականում ստեղծվել է մեկ նպատակով՝ ամեն գնով Նիկոլ Փաշինյանի իշխանությանն արդարացնելու համար։

Աննա Մխիթարյան