Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Առանց ժողովրդի միասնության մեր հաջողությունն ու հաղթանակն անհնարին կլինեին․ ՓեզեշքիանԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնումԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանը կալանավայրից շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձը«Տաքսու Վարորդը՝ Ճնշված Հայաստանում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր ԱվետիսյանՆիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացիԳերմանիայի կանցլերը մտադիր է աշխատել Մակրոնի և ֆոն դեր Լայենի հետ՝ ԱՄՆ-ի հետ առևտրային վեճը լուծելու համարՆիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես ԻշխանյանՉպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք Չալաբյան Նիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա ՍողոմոնյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին4-ամյա երեխային նկատել են Լանջազատի բնակչուհիներ Ռիմա Մելքոնյանը և Գոհար Թորոսյանը․ Արտաշատի համայնքապետարան«Խաղաղության պայմանագիր չի լինելու, քանի դեռ Հայաստանը ղեկավարում է մարդ, ով համաձայն է ամեն ինչի». Արշակ ԿարապետյանԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներինՍիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավորՄանվել Գրիգորյանի տան մոտ տեղադրված շլագբաումի համար իրենց ճղող ՔՊ-ականները բա հիմա ո՞ւր են. Չախոյան

ԵՄ-ի ընդլայնման օրակարգի շրջանակները. փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից միջազգային հարաբերությունների բնորոշ կողմերից են։ Ու, ընդհանրապես, ժամանակակից մարտահրավերները և գործակցության պայմանները պահանջում են գլոբալ և տարածաշրջանային ջանքերի համատեղում։ Դրա համար էլ բազմաթիվ միավորող հարթակներ հնարավորություն են տալիս լուծել տարբեր խնդիրներ։ Օրինակ՝ առկա են տնտեսական հարթակում ինտեգրացիոն միավորումների հաջողված օրինակներ։ Այդ օրինակներից ամենացայտունը Եվրամիությունն է, որին հաջողվել է համատեղ տնտեսական տանիքի տակ հավաքել եվրոպական երկրներին, որոնցից շատերը ժամանակին նույնիսկ միմյանց հետ սուր հակամարտություններ ունեին։ Բայց այնպես չէ, որ ԵՄ-ի հարթակը ձեռնտու է բոլոր եվրոպական երկրներին։

Օրինակ՝ 2016 թվականին բրեքսիթի հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ի կազմից։ Ու հիմնական պատճառն այն էր, որ ԵՄ-ն կաշկանդում է Մեծ Բրիտանիայի ինքնուրույնությունը։ Բազմաթիվ փորձագետներ վերջին տարիներին դիտարկում են նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ի ստեղծած բարենպաստ պայմանների հետ մեկտեղ որոշ խնդիրներ են առաջանում՝ բյուրոկրատական գործընթացների ու եվրագոտում տնտեսական լճացման հետ կապված։ Ու պատահական չէ, որ տնտեսական աճի ծավալներով ու բարեկեցության մակարդակով ԵՄ-ի տնտեսական գոտում ներառված երկրներն էականորեն զիջում են ԱՄՆ-ին, այնինչ տարիներ առաջ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը գրեթե նույնական մեկնարկային կետում էին։

Պատահական չէ նաև այն, որ Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին իր զեկույցում նշում է, թե ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի տնտեսությունը խթանելու համար, որպեսզի կանխի դրա դանդաղ վախճանը: Այս ամենի հետ մեկտեղ ԵՄ-ի ներսում ևս ներքին տարաձայնություններ են դրսևորվում տարբեր հարցերի շուրջ, և հնարավոր չի լինում կոնսենսուսի հասնել։ Այսինքն, ԵՄ-ն նախ ներքին խնդիրների առաջ է կանգնած, որոնք պետք է լուծի, հետո միայն մտածի ընդլայնվելու մասին։ Չնայած այդ հանգամանքին, 27 երկրից կազմված ԵՄ-ն իր օրակարգից չի հանել ընդլայնման օրակարգը, որի տիրույթում են դիտարկվում հետխորհրդային տարածքի երկրները, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասը։ 2023 թվականի ընդլայնման փաթեթում եվրոպական հանձնաժողովն առաջարկեց անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, իսկ Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի որոշակի քայլեր: Բայց, ընդհանուր առմամբ, անդամակցության շուրջ բանակցություններ սկսելը չի ենթադրում, որ անպայման անդամակցությունը տեղի է ունենալու։

Օրինակ՝ Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թ. դեկտեմբերից, իսկ լիարժեք անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005 թ. հոկտեմբերից։ Մինչև հիմա բանակցությունները շարունակվում են, ու այդպես էլ դեռևս իրատեսական չի համարվում, որ Թուրքիան ԵՄ անդամ է դառնալու։ Խնդիրն այն է, որ Արևմուտքից ուղղակի խնդիր են դրել, որ չթողնեն Անկարան շատ թեքվի դեպի Արևելք։ Նույն իրավիճակն է նաև Վրաստանի դեպքում։ Տարիներ շարունակ խոսվում է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին, բայց այդ ուղղությամբ այդպես էլ գործնական քայլեր չեն ձեռնարկվում։ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը Արևմուտքից պատկերացնում են հիմնականում Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համատեքստում։ Դրա համար էլ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարում է, թե Վրաստանը ոչ թե կասեցրել է ԵՄ անդամության գործընթացը, այլ հանել է օրակարգից մինչև 2028 թվականը։

Ընդ որում, նա նշել է, թե Վրաստանը հրաժարվում է ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից ու վարկերից, քանի որ դրանք օգտագործվում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ այդ գումարները ոչ թե տրամադրվում են իրապես Վրաստանի՝ ԵՄ անդամակցությունը նախապատրաստելու, այլ Թբիլիսիին որոշակի գործողությունների մղելու նպատակով։ Իսկ Վրաստանը չի ուզում վերածվել Ուկրաինայի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա չնայած այն հանգամանքին, որ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է ու այս հարթակից օգուտներ է ստանում, որոշ արևմտամետ շրջանակների կողմից առաջ է մղվում ԵՄ-ին անդամակցության օրակարգը։ Նույնիսկ նախաձեռնություն կա Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, և այդ նպատակով ստորագրահավաք է անցկացվում։

ԵՄ-ից ևս արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոյի միջոցով հայտարարում են, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Բայց պարզ է, որ ԵՄ-ի կողմից Հարավային Կովկասի երկրներին իր կազմ ընդգրկելու հարց դրված չէ, այլապես մենք անդամակցության գործընթաց կտեսնեինք առնվազն Վրաստանի դեպքում։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասն ընդամենը դիտարկվում է որպես բուֆերային գոտի, որի վրա պետք է պահպանել եվրոպական ազդեցությունը, իսկ ավելի ստույգ՝ շահերը, անկախ նրանից, թե ինչպիսի «ուկրաինիզացիա» տեղի կունենա այդ երկրների հետ։ Այսինքն, Արևմուտքը առաջնորդվում է, այսպես ասած, «փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից» սկզբունքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում