Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամերիկյան վարձակալի թուրքական ականջները. «Փաստ» «Եթե կառավարությունը չկատարի արբիտրաժի որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար» ՔՊ-ականները դիվոտում են առաջին նախագահի ողջամիտ խոսքից Փաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում
Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են, երբ Տիգրանը մատնանշում էր որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով․ Վահան ԲաբայանԽցանում Լարսում. հերթում ավելի քան 1,3 հազար հայկական բեռնատար կաՈւկրաինայում չեն դադարում Զելենսկու ստորագրած վիճահարույց օրինագծի դեմ զանգվածային ցույցերը (տեսանյութեր)«Աբովյան» ՔԿՀ–ում անչափահասների և մինչև 21 տարեկանների համար կկառուցեն նոր սանհանգույցներ՝ անհատական ցնցուղներով2025–ին 400 անձ կօգտվի անապահով ընտանիքի աշխատունակ անձանց աջակցության ծրագրիցԱյն պահին, երբ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը. նոր պատերшզմի վտանգը կնվազի. Վարդան ՕսկանյանԴատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունըՀայաստանում ամառային զորակոչը երկարաձգվեց մինչև օգոստոսի15–ըՕրական բեռնատարների տասնյակ վարորդներ խուսափում են Սյունիքում կշռման գործընթացից. կառավարությունը ելքը գտել էԴուրս գանք փողոց, գոնե երեխեքին ապագա թողնենք. քաղաքացիԱմռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտումԱդրբեջանական հում նավթում աղտոտվածություն է հայտնաբերվելԻ՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհԿոտայքի մարզում առանց սեփականատիրոջ գիտության կտրվել է 55 մրգատու ծառ և ազնվամորու 20 թուփՊետությունը նախևառաջ ժողովուրդն է, ոչ թե իշխանությունը. Արմեն ՄանվելյանԻշխանությունն իրավունք չունի եկեղեցու հետ կապված որևէ քայլ անելու. Հրայր ԿամենդատյանԻշխանությունը դատական շոուների է պատրաստվումԻշխանությունները հակված չեն կատարել արբիտրաժային դատարանի որոշումըԴիտարկվել են Գորիսում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը
Փաշինյանը վա-բանկ է գնում եկեղեցու դեմ
Հասարակություն

Արայիկ Հարությունյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն անդրադարձել է ստեղծված պատերազմական իրավիճակին և նշել, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվել երկարաժամկետ գործողությունների:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ թիկունքային աշխատանքներում պետք է ներառվեն ինչպես ենթակառուցվածքների գործուն վիճակի ապահովման, սննդի ժամանակին մատակարարման, թոշակ-աշխատավարձերի վճարման, այնպես էլ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր տեղափոխված ԱՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման հարցերը: «Երևանում կձևավորվի է օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր:

Շտաբի նպատակն է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված բոլոր ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն ու նրանց առաջնահերթ խնդիրները հոգալը: Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար»,- խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է նախագահը և ընդգծել, որ, անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:

Անդրադառնալով ռազմաճակատում ստեղծված իրավիճակին՝ նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը՝ աշխարհազորի հետ միասին, շարունակում է դիմագրավել թշնամու հարձակողական գործողություններին՝ ամեն օր պատճառելով նրան կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: «Թե՛ մեր բանակը, թե՛ ազգաբնակչությունը շատ լավ պատկերացնում են և՛ այս պատերազմի դժվարությունները, և՛ այն երկարաժամկետ կտրվածքում հաղթահարելու խնդիրները:

Առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիններին օր առաջ Արցախ վերադառնալու և իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչով: Բոլորս մեր վարքի և դրսևորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջև»,- շեշտել է նախագահ Հարությունյանը: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կառավարման տարբեր օղակներում փոխգործակցված աշխատանքների հետ կապված այլ հարցեր: