2025–ին 400 անձ կօգտվի անապահով ընտանիքի աշխատունակ անձանց աջակցության ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիստում որոշեց 197 մլն 350 հազար դրամ հատկացնել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության ծրագրի համար։
Ծրագրով նախատեսվում է աջակցել շահառուին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ և աշխատանքային փորձ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։ Նախատեսվում է շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղություն՝
ուսուցում և աշխատանքի տեղավորում,
աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
աշխատանքի տեղավորում՝ գործատուին մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով։
2025թ․ նախատեսվում է ծրագրում ընդգրկել 400 շահառու, որի համար պահանջվող ֆինանսական միջոցների չափը կազմում 197,350,000 դրամ։
Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող շահառուներով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։
Ուսուցման ուղղությամբ 2025 թ.-ին ծրագրում կընդգրկվի 70 շահառու, որի համար կպահանջվի 38,500,000 դրամ, աշխատանքային փորձի ձեռքբերման ուղղությամբ՝ 130-ը, որի համար կպահանջվի 83,850,000 դրամ, գործատուին մասնակի փոխհատուցման տրամադրման ուղղությամբ՝ 200-ը, որի համար կպահանջվի 75,000,000 դրամ։
Միավոր ծրագրի արժեքը ծրագրային 3 ուղղությունների դեպքում հետևյալն է՝
ուսուցում և աշխատանքի տեղավորում՝ գործատուին հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում՝550,000 դրամ (250000+ 6*50000),
աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում՝ 645,000 դրամ (3*165000+3*50000),
մասնակի փոխհատուցում գործատուին՝ 300,000 (6*50,000) կամ 900,000 դրամ (12*75000)։




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք