Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»
Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավորել հայ ժողովրդին և իր խոսքն ասել ընտրությունների ժամանակ, ուստի Փաշինյանը փորձում է արժեզրկել այն. Արա ԱբրահամյանՀՀ-ում աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը կառավարելի էՆախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը հայտարարել է, որ իրեն բռնnւթյան են ենթարկելԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի ՍարգսյանԳեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղելԿասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըՎախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համարԹրամփը հայտարարել է, որ չի շտապում բանակցել Իրանի հետԴասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է, անձնակազմը, ըստ ամենայնի, զոհվել էՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթերՇվեյցարացի պատգամավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը տեսնում է Բաքվի նկատմամբ միջազգային ճնշման ճանապարհովԿհիմնանորոգվի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհըԱյս պահին Եվրոպան չի կարող արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանության համար. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչՓաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան«Նոան» ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլում էԱմենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Այդպե՞ս է ՆԱՏՕ-ն պատասխանում Հայաստանին

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հոկտեմբերի 22-ի հանդիպումից հետո կոչ է արել Թուրքիային օգտագործել ազդեցությունը Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու համար:

Ստոլտենբերգի կոչին նախորդել էր Հայաստանի նախագահի այցը Բրյուսել եւ հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Չի բացառվում, որ կոչն այդ հանդիպման արդյունք է: ՆԱՏՕ-ն իր անդամ Թուրքիայի վրա ազդեցություն ունի՞, թե ոչ: Օրինակ, չնայած ՆԱՏՕ-ի հորդորներին, Էրդողանը շարունակեց Ռուսաստանի հետ C 400-ների գործարքը: Մյուս կողմից, դժվար է վստահաբար պնդել, թե ՆԱՏՕ-ի համար այդ գործարքը աներկբա մերժելի էր:

Ի վերջո, եթե դաշինքն ազդեցություն ունի Թուրքիայի վրա, ապա փաստացի հասանելիության տիրույթում է հայտնվում ռուսական հակաօդային պաշտպանության գովական տեխնոլոգիան, ինչը կարող է ՆԱՏՕ-ի համար դառնալ ուսումնասիրության առարկա: Ըստ այդմ, միարժեք պնդել, թե գործարքի դեմ ՆԱՏՕ-ի հայտարարություններն արտացոլում էին իրական պատկերը, թերեւս չարժե:

Այդուհանդերձ, ցանկության դեպքում, կարո՞ղ է ՆԱՏՕ-ն ազդել իր անդամ Անկարայի վրա եւ դադարեցնել պատերազմը Կովկասում: Այստեղ էական է, թե ՆԱՏՕ-ի անդամներից ինչպես է տրամադրված առանցքայինը ԱՄՆ-ն: Մեծ Բրիտանիայի հետախուզության նոր պետն, ինչպես հայտնի է, Էրդողանի մտերիմն է: Գերմանիան, որը չնայած ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի կոչերին, չի դադարեցնում զենքի վաճառքը Թուրքիային, նույնպես հարաբերական գործոն է:

Այդպիսով, ակնհայտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ինքնին ի վիճակի է ազդեցիկ լինել Թուրքիայի համար, բայց ընդհանուր հայտարարի գալու դեպքում: Իսկ այդպիսի ընդհանուր հայտարարար կարծես թե չկա, հաշվի առնելով նաեւ այն, որ ՆԱՏՕ-ն ուղիղ չի էլ քննարկել արցախյան պատերազմը, որ սանձազերծել է իր անդամ Թուրքիան:

Մյուս կողմից, քանի դեռ Թուրքիայի այդ քայլը համարժեք գնահատված եւ դատապարտված չէ, անգամ չխոսելով արգելակման մասին, ՆԱՏՕ-ն ինքը դառնում է դրա մեղսակից: Իսկ տվյալ պարագայում ոչ միայն պատերազմի մեղսակից, այլ նաեւ միջազգային ահաբեկության, քանի որ Թուրքիան Կովկաս է բերել ահաբեկիչներին:

Այդ պարագայում, արդյոք չարժե, որպեսզի Հայաստանը մտածի ՆԱՏՕ-ի հետ գործակցության ձեւաչափերում իր ներգրավվածությունը սառեցնելու մասին: Հայաստանը գործնականում եղել է ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերը, չնայած այն հանգամանքին, որ ի տարբերություն հետխորհրդային որոշ երկրների՝ չի ձգտել դաշինքի անդամակցության կամ չի երդվել այդ անունով:

Ավելին, լինելով Ռուսաստանի հետ անվտանգային, տնտեսա-քաղաքական սերտ փոխկապակցվածության մեջ, Հայաստանը կարողացել է բավական արդյունավետ գործակցել նաեւ Եվրատլանտյան դաշինքի հետ, մասնակցել խաղաղարար առաքելությունների, տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների, զորավարժությունների:

Եվ, էլ ավելին՝ Հայաստանը չլինելով անդամության ձգտող կամ ՆԱՏՕ անունով երդվող, եղել է դաշինքի հետ գործակցող հետխորհրդային՝ ռազմական մասնագիտական եւ գործնական մարտունակության առումով ամենապատրաստված գործընկերը:

Ի՞նչ է ստանում Հայաստանը դրա դիմաց: Միջազգային ահաբեկություն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի իներտ ու հերթապահ հայտարարություններ:

Ու դա էլ այն պարագայում, որ Հայաստանը չգնաց ՆԱՏՕ-ի հետ հարաբերության դինամիկայի վերանայման անգամ այն բանից հետո, երբ հենց ՆԱՏՕ-ի սեմինարի շրջանակում հայ սպային գլխատեց ադրբեջանցի վայրագ Սաֆարովը, սակայն դարձյալ՝ որոշ հերթապահ քայլերից բացի, դաշինքը որեւէ կերպ չարձագանքեց կատարվածին քաղաքական համարժեքությամբ: