Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Ստեղծվել է վիրուսները ոչնչացնող նոր նյութՄ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհՊատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Հրապարակ». Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի. նոր հրահանգ. «Ժողովուրդ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Նորից ուզում են կալանքի տանել. «Հրապարակ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ» Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ» «Ժողովուրդ». Ճգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ հարցումների թվերը հիասթափեցնող ենԻ՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ» «Հրապարակ». ՔՊ–ն նոր կարգախոս է փնտրումԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանինՄի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում ենՇիա հավատացյալների նկատմամբ բռնnւթյունների հերթական ալիքն՝ Ադրբեջանում
Հասարակություն

Ով և ինչ է շահում եռակողմ համաձայնագրից

1997թ.-ից առ այսօր Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել եւ քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր: 1996 թ. հոկտեմբերի 29-ին ստորագրվում է Մոսկովյան հռչակագիրը: Լևոն ՏերՊետրոսյանը պնդում է հետևյալ կետերի կատարման անհրաժեշտությունը՝ կրակի դադարեցում, բանակցային գործընթացի ինտենսիվացում, փոխզիջումային տարբերակ: Արդեն տարվա վերջին նախատեսվում է ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, որը իր աշխատանքները սկսեց 1996 թ. դեկտեմբերի 2-ին: Լիսաբոնյան գագաթնաժողովը սկսվում է միջազգային հանրության տրամադրվածության այնպիսի պայմաններում, որը ենթադրում էր պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 1997 թ․ գարնանը Մոսկվայում տեղի են ունենում եռակողմ բանակցություններ. Ադրբեջանը պնդում է, որ որպես կարգավորման հիմք պիտի ընդունվեն Լիսաբոնյան երեք սկզբունքները: Հայաստանը լքում է բանակցությունները, բայց չի կարողանում խուսափել Լեռնային Ղարաբաղի հարցով ներքաղաքական ճգնաժամի խորացումից: 1997 թ. հուլիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվեց ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակը։ Այն կազմված էր երկու համաձայնագրերից՝ նվիրված զինված հակամարտության դադարեցմանը։ Առաջինը ներառում էր զինված ուժերի դուրս բերում երկու փուլով, բաժանարար գոտու ստեղծում, տեղահանված անձանց վերադարձ նրանց նախկին մշտական բնակության վայրեր՝ բաժանարար գոտում, և անվտանգության մի շարք հարցեր: Լաչինի միջանցքը նախատեսվում էր հանձնել ԵԱՀԿ-ին վարձակալությամբ՝ միայն ԼՂ իշխանությունների կողմից օգտագործվելու պայմանով։ Երկրորդ համաձայնագիրն ուղղված էր ԼՂ կարգավիճակի որոշմանը և նախատեսում էր Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն, այդ թվում՝ սեփական Սահմանադրություն ունենալու իրավունք: 1998 թ. արտահերթ նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը, իշխանության գալով, շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած բանակցային գործընթացի սկզբունքներին, սակայն ի տարբերություն նախորդ իշխանության, պնդում է հարցի լուծման փաթեթային տարբերակի վրա: 1998 թ. վերջին արդեն մամուլում ի հայտ է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկը՝ «Ընդհանուր պետության» կոնցեպտը, սակայն սկզբում դեռ պարզ չէր, թե այդ «Ընդհանուր պետության» անդամներ Ադրբեջանն ու Ղարաբաղը ինչ կարգավիճակ պետք է ունենային. «Մի դեպքում՝ Ղարաբաղը կարող է ստորադասվել Ադրբեջանին, մյուս դեպքում՝ «Ընդհանուր պետությունը» կարող է ձևավորվել կոնֆեդերատիվ սկզբունքներով, որտեղ Ղարաբաղը և Ադրբեջանը հանդես կգան որպես իրավահավասար սուբյեկտներ»: Սակայն «Ընդհանուր պետության» գաղափարը մերժվում է Ադրբեջանի կողմից. դեռևս 1999 թ. ապրիլի 1-ին Մոսկվայում Հեյդար Ալիևի հետ հանդիպումից հետո Քոչարյանը նշում է, որ Ալիևը հրաժարվել է «Ընդհանուր պետության» գաղափարից («Հայաստանի Հանրապետություն», 1999, 63): 2001 թ. հունվարին և մարտին Փարիզում տեղի են ունենում Քոչարյանի և Ալիևի միջև հերթական բանակցությունները` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ: Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում հրապարակ են գալիս «Փարիզյան սկզբունքները»: ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում գործունեության որոշակի պասիվացումից հետո ԱՄՆ-ն որոշում է իր դիրքերը վերականգնել և բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու նպատակով Քի Վեսթում կազմակերպում է հանդիպում Քոչարյանի և Ալիևի միջև: Քի Վեսթի բանակցությունների արդյունքում հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր գալիս և անցնում Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու շրջանի տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը: 

Քի Վեսթից հետո ի հայտ եկավ նոր առաջարկների անհրաժեշտություն. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով և Պրահայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված նոր առաջարկները ամրագրվեցին և կողմերին ներկայացվեցին 2007 թ. նոյեմբերի 29- ին Մադրիդ քաղաքում՝ ստանալով Մադրիդյան սկզբունքներ անվանումը։ Այս փաստաթղթի պարունակությունը հետագայում մասնակիորեն գաղտնազերծվեց 2009 թ. հուլիսի 10-ին Լ՚Ակվիլայում համանախագահող երկրների ղեկավարների արած հայտարարությամբ, որում ասվում է. «ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախարարները 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել են կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ: Հիմնարար սկզբունքները պարունակում են փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման 14 սկզբունքների վրա: Հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ենթադրում են` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն»: 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կառավարումը նոր դարագլուխ չի բացում Ղարաբաղյան կոնֆլիկտի պատմության մեջ. նա շարունակում է բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շուրջ: 


44 օր տևած պատերազմից հետո Հայաստանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը ստորագրեցին մի համաձայնագիր, որը եթե համեմատելու լինենք նախկինում Հայաստանի առաջ դրված բանակցային պահանջներին՝ ամենամաքսիմալն է և ամենամոտը ոչ թե համաձայնագիր, այլ բացահայտ կապիտուլյացիա կոչվելուն: Սա 94-ի հաշտության պայմանագրից հետո Հայաստանի համար ամենաաննպաստ  պայմաններն են: Մի կողմ դնենք այս պահին այն հանգամանքը, թե ինչու ստորագրվեց նման համաձայնագիր, ինչ պայմաններում և ինչպես կարելի է դա բնութագրել: Անհրաժեշտ է հասկանալ, թե ով և ինչ է շահում նման համաձայնությունից: Շահում է թերևս միայն ՌԴ-ն. Մի կողմից վերջինս զսպեց Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում,մյուս կողմից արեց անհնարինը՝ պահպանեց բարիդրացիական հարաբերությունները թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, այսինքն արեց այն ինչը ապրիորի անհնարին էր թվում մի դեպքում, եթե ՌԴ-ն միջամտեր հակամարտությանը: ՌԴ-ն ամրապնդեց իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում և փաստացի մինսկի պրոցեսը վիժեցվեց: Շահեց նաև Թուրքիան, քանի որ Մինսկի պրոցեսի տորպեդահարումից հետո առնվազն դե ֆակտո Թուրքիան դառնում է բանակցային կողմ: