Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ»
Փոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՎրաստանում դեղձի արհեստականորեն գունավորման դեպքը բացահայտվել էՓորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն ՄանվելյանԵրևան քաղաքի կառավարման ղեկին պատահաբար հայտնվածները սեպտեմբերից ստիպելու են, որ սեփական մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից ու օգտվեն «բարեփոխված» տրանսպորտից. ավագանու անդամ«Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է ՔԿ–ն՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենի կալանավորման մասինՀայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն. Նարեկ ԿարապետյանԱշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՌուբեն Վարդանյանի իրավnւնքները կոպտորեն խախտվում են. Սիրանուշ ՍահակյանՏաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. ԳալուզինՆոր Նորքում սեփականաշնորհել են օտարման ոչ ենթակա մայթ և այգի, որտեղ հիմա Ավինյանի տված շինթույլտվությամբ ավտոսրահ են կառուցում. ՉախոյանԻրենց ոչ ոք չի ուզում գյուլի, մեզ պետք են կենդանի, որ պատմեն՝ ինչի Արցախը հանձնեցին«Նեղ խումբը» և «լայն իշխանությունը» տարբեր բաներ են. պետք է ստեղծել ընտրության մթնոլորտ. Վահե ՀովհաննիսյանԹրամփը Կանադայի նկատմամբ 35% մաքսատուրք է սահմանելՊետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը 1 ամսով կալանավորվել է
Մամուլի տեսություն

Նիկոլ Փաշինյանի վերջին ծառայությունը

ավելին

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի հիմնական խորհրդանիշ դարձրեց մուրճը, որը, իշխանության գալու դեպքում, ինչպես ինքն է խոստովանում, պատրաստվում է օգտագործել «ժանգոտած մեխեր» հանելու համար, որպիսիք են, կրկին նրա պատկերացմամբ, իրեն չենթարկվող համայնքապետերը, պետական ծառայողները, դատավորները, գիտնականները, մտավորականները, հոգեւորականները, մի խոսքով՝ բոլորը։

Նրան հակադարձումների պակաս նույնպես չկա՝ ընդդիմախոսները, ավելի մեծ երեւակայություն ցուցաբերելով՝ ներկայացնում են մուրճի կիրառման ամենատարբեր սցենարներ, որոնց հանրագումարում մուրճը բումերանգի էֆեկտով հարվածելու է Նիկոլ Փաշինյանին։

Մուրճը, մի խոսքով, առանցքային դերակատարում է ստացել այս ընտրություններում։

Նիկոլ Փաշինյանը երեւի չգիտի, կամ նրան գուցե խնայել ու չեն զեկուցել, որ մուրճը, բացի մեխին հարվածելուց կամ մեխեր հանելուց, ունի նաեւ այլ կիրառություն եւ օգտագործվում է, այդ թվում՝ բժշկության մեջ։ Հոգեբաններն ու հոգեբույժները մուրճի հարվածների միջոցով որոշում են հիվանդների ռեֆլեկտիվ արձագանքները՝ ճշգրիտ ախտորոշման ու բուժման նպատակով։ Մեր հասարակությունը, լայն իմաստով, այսօր գտնվում է այդպիսի պացիենտի կարգավիճակում, քանի որ երեք տարի շարունակ նրա հոգեբանությունը խեղվել է անկարելիության աստիճանի։

Ընդհանրապես, Հայաստանի նորագույն եւ ոչ միայն նորագույն պատմության մեջ հոգեկան առողջության խնդիրը չի արտահայտվել այնքան խորը եւ այնքան սուր, որքան Նիկոլ Փաշինյանի հակակառավարման երեք տարիների ընթացքում։

Իսկ դա նշանակում է, որ նաեւ մեր հասարակությունը հոգեկան ապաքինման անհետաձգելի անհրաժեշտություն ունի։ Այդ առումով Հայաստանով մեկ մուրճը ձեռքին շրջող Նիկոլ Փաշինյանը մեծագույն, շատ հնարավոր է՝ վերջին ծառայությունն է մատուցում հասարակությանը։ Մուրճը պարզած նրա յուրաքանչյուր հայտարարություն մարդկանց համար ունենում է ճիշտ այն նշանակությունը՝ ինչ մուրճով հիվանդի ծնկին հարվածող հոգեբույժի պարագային։

Նիկոլ Փաշինյանն ամեն օր մուրճի աներեւույթ հարվածներով արթնացնում է հասարակության ռեֆլեքսները, ինչը, թեեւ ոչ երաշխավորված, այդուհանդերձ ապաքինման հույս է ներշնչում։ Հունիսի 20-ի ընտրությունները պարզ կդարձնեն՝ ի՞նչ ազդեցություն են թողել եռամյա բարոյալքված հասարակության վրա Նիկոլ Փաշինյանի մուրճի հարվածները։ Կախված ընտրության արդյունքներից, հասարակությունն ու պետությունը կարող է առողջացման թեկուզ երկարատեւ ուղեգիր ստանալ կամ արժանանալ «հիվանդն անբուժելի է» անապագա ախտորոշմանը։

Առաջին դեպքում մուրճը կարող է օգտագործվել՝ որպես համապատասխան քրեական գործի իրեղեն ապացույց, երկրորդ պարագայում՝ այն նպատակներով, ինչի համար հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ձեռքում։

Հասարակությունը կա՛մ կարող է ընդունել իրեն առաջարկվող «մեխի գլխի» կարգավիճակը, կա՛մ կարող է մուրճին հաղորդել իր բազմաթիվ նշանակություններից մեկը, այդ թվում՝ առողջապահական նշանակությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում