Նոր Նորքում սեփականաշնորհել են օտարման ոչ ենթակա մայթ և այգի, որտեղ հիմա Ավինյանի տված շինթույլտվությամբ ավտոսրահ են կառուցում. Չախոյան
Հանրությանն եմ ներկայացնում կոռուպցիայի վառ օրինակ։
Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի սեփականաշնորհել են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով կարգավորվող, օտարման ոչ ենթակա մայթ և այգի (այո՛, մայթ և այգի են սեփականաշնորհել), որտեղ հիմա Տիգրան Ավինյանի տված շինթույլտվությամբ հանգիստ կառուցում են VOLVO ավտոսրահ։ Այս մասին գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:
«Այս դեպքի առթիվ արդեն հարուցվել է №17184524 քրեական վարույթ, այսինքն՝ անգամ իրավապահները հաստատել են, որ այս ամենը, մեղմ ասած, «մաքուր» չէ։
Հասկանալով, որ սեփականաշնորհումը ապօրինի է, և որպես կանխարգելման միջոց, որպեսզի ապագայում այդ մայթը և այգին հնարավոր լինի վերադարձնել համայնքին, դիմել էի Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով կասեցնել VOLVO ավտոսրահի շինարարությունը, որպեսզի հետագայում համայնքին հասցված վնասը հնարավոր լինի վերականգնել, այսինքն՝ շենքը դեռ չկառուցված ժամանակ։
Իմ դիմումին Երևանի քաղաքապետարանից թարգմանաբար պատասխանել են. «Մենք արդեն մեր կաշառքը վերցրել ենք, աչք ենք փակել, հիմա մեզ չի հետաքրքրում՝ դուք մայթ և այգի եք կորցնում, թե ողջ քաղաքը»։
Այս ամենից մի բան է հստակ դառնում՝ բարձրաստիճան պաշտոնյաները կաշառք են վերցրել, որպեսզի աչք փակեն մայթի և այգու ապօրինի սեփականաշնորհման վրա։ Հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը պիտի շահագրգռված լիներ իրենց համայնքի սեփականությունը պաշտպանելու և շինարարությունը կասեցնելու մեջ՝ ունենալով դրա համար լիարժեք իրավական հիմքեր։
Դե հիմա թող մեկը գա ու ասի՝ Նիկոլը տեղյակ չէ»,- գրել է նա:




















Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»