Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է  ընտրվել Սիմոն Բաբայանը: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Գեւորգ Գյոզալյանը:

«Հարգելի փաստաբաններ, սիրելի ընկերներ,
ավարտվեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Գործող 2352 փաստաբաններից, նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել են 1111-ը: Կրկին նախնական տվյալներով փաստաբաններից ինձ իրենց քվեն է վստահել 144 փաստաբան:

Խորապես զգացված և շնորհակալ եմ այն 144 փաստաբաններին, որոնք ինձ ընտրելով ընտրել են փոփոխությունները, ո՛չ են ասել լճացմանը, ո՛չ են ասել կուսակցականացված փաստաբանական պալատին: Սեղմում եմ ձեզանից յուրաքանչյուրի ձեռքը, կրկին անգամ շնորհակալ եմ ձեզ: Ես ձեզ չեմ զանգել ոչ այն պատճառով, որ մեծամիտ եմ, այլ, որ հավատում եմ գաղափարին, այն գաղափարին, որ դուք ինքներդ կտեսնեիք փոփոխությունների կարիքը, շնորհակալ եմ, որ «զոհելով» ձեր կիրակին եկել եք ընտրության և ձեր քվեի միջոցով փորձել եք ունենալ ձեր երազանքների պալատը: Այս գիտակցումն ինձ համար ոչ միայն ուրախալի և պարտավորեցնող է, այլև լուրջ ազդակ է ընտրված թեկնածուի համար:

Շնորհավորում եմ ընտրված թեկնածու Սիմոն Բաբայանին: Հուսով եմ, որ նա կարդարացնի այն 937 փաստաբանի ակնկալիքները, որոնք իրենց ձայնը տվել են իրեն: Միաժամանակ հուսով եմ, որ նա կցանկանա և ի զորու է ապակուսակցականացնելու փաստաբանների պալատը: 

Ամենայն հարգանքով
Գևորգ Գյոզալյան»,- գրել է նա:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների Սամվել Կարապետյանն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ) Գնդեվազ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 100 ուխտավոր այցելել են Ամարասի վանք Պատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա Աբովյան Ի՞նչ էր խնդրելու կամ ասելու Փաշինյանը Էրդողանին. Ղազինյան Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Զինծառայողին և ընտանիքին արտոնություն տալու մասով ՄԻՊ-ում մշակված փաթեթն ուղարկվել է ԱԺ Հայաստանում կորոնավիրուսի 273 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 20 մարդ ՀԱՊԿ հակաթմրանյութային զորավարժությունը կանցկացվի սեպտեմբերի 24-28-ին Հայաստանում Ինչո՞ւ չարժե սուրճ խմել առավոտյան Պերմի բուհում հրաձգության հետեւանքով տուժածների թիվը հասել է 43-ի Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը Սեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. shamshyan.com Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ եւ երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին. Փաշինյան Էտո՛Օ-ն կառաջադրվի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում «Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Անակնկալ կերպով իմացա, որ Դավիթի հետ լուսանկար ունեմ․ Տիգրան Աբրահամյան
website by Sargssyan