Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
Օրվա Իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ, որի հետևանքները կրում և կրելու են ՀՀ քաղաքացիները. Թադևոս ԱվետիսյանԼավրովը և Արաղչին ընդգծել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Կարևոր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշnւմը՝ խաղաղության և կյանքեր փրկելու համար. Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԴպրոցի տնօրենը հափշտակվել է շուրջ 8 մլն դրամՊեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցելԱդրբեջանում ձերբակալվել է ավելի քան 4,000 անօրինական միգրանտԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետ՝ առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրությունՍամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի. փաստաբան62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինըՈւկրաինայում պատերազմը վերահսկողությունից դուրս կգա Կիևին ամերիկյան զենքի նոր մատակարարումների պատճառով. Թրամփի նախկին խորհրդականՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունՀարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործիցԱյս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ․ միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը․ Վահե ՀովհաննիսյանՎերջին 4 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 մեքենա․ Գևորգ ՊապոյանԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցՄիայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա ՍողոմոնյանՀՀ իշխանությունները խոսում են կառուցողականության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ․ Աբրահամյան
Հասարակություն

Գործատուն կտուգանվի, բայց չի կարող չպատվաստված ու թեսթի արդյունք չներկայացրած աշխատողին գործից ազատել

Հոկտեմբերի 1-ից աշխատանքի ներկայացող քաղաքացիները պետք է կամ պատվաստված լինեն կամ 14 օրը մեկ ներկայացնեն կորոնավիրուսի դեմ թեսթի արդյունքները: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում եւս մեկ անգամ հիշեցրեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա ասաց, որ հանրապետությունում համաճարակային իրավիճակը մնում է լարված: ԱՆ մասնագետի խոսքով, վերջին 14 օրվա դեպքերը համեմատելով նախորդ 14 օրվա դեպքերի թվի հետ՝ պարզ է դառնում, որ ունենք 18 տոկոսով աճ: Ասաց նաեւ, որ եթե չձեռնարկենք միջոցառումներ՝ առաջիկա 7 օրերի ընթացքում կունենանք 5930 նոր դեպք. «Այս դեպքերից 30 տոկոսը կհոսպիտալացվեն, իսկ 3 տոկոսը կունենա ինտենսիվ թերապիայի կարիք»: Ռոմելլա Աբովյանն ասաց, որ սահմանափակումները նոր դեպքերը կանխելու, հակահամաճարակային իրավիճակը մեղմելու նպատակով են եւ արդեն նկատվում է պատվաստվել ցանկացողների թվի աճ: Վիրուսի տարածումն, ըստ տիկին Աբովյանի, առաջացնում է առողջապահական եւ տնտեսական ծանր բեռ:
Եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվել եւ ոչ էլ թեսթի արդյունքներ է ներկայացնում, ապա, ըստ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի, այդ մասին կպարզի տեսչական մարմինը՝ ստուգայցերի միջոցով: Առաջին հերթին վերահսկող մարմինը կայցելի այն հիմնարկները, որտեղ կարձանագրվեն կորոնավիրուսի 3 եւ ավելի դեպքեր, բացի այդ՝ կընտրվեն մարդաշատ վայրերը, մասնավորապես՝ առեւտրի կենտրոնները. «Դա չի նշանակում, որ մյուս տնտեսվարողների մոտ ստուգայցեր չեն իրականացվելու: Ստուգայցերը կլինեն պատահական եւ որեւէ մեկը տեղյակ չէ, թե որ գործատուին պետք է այցելեն: Կստուգեն 17-Ն հրամանի բոլոր պահանջները եւ որեւէ պահանջի խախտման դեպքում գործատուն կենթարկվի տուգանքի»: Ըստ Աննա Հարությունյանի, ֆիզիկական անձանց դեպքում տուգանքը առաջին անգամ կկազմի 10-20 հազար դրամ, իրավաբանական անձանց դեպքում՝ 40-120 հազար դրամ: Եթե տվյալ գործատուի մոտ խախտումները շատ լինեն, ապա տեսչական մարմինը կարող է շաբաթվա ընթացքում կրկին այցելել նույն տնտեսվարողին՝ պարզելու համար որքանով են վերացվել դրանք: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով, եթե խնդիրը դիտարկենք աշխատանքի օրենսդրության համատեքստում, ապա չկա որեւէ կարգավորում, պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պահպանել հրամանով նախատեսված պահանջները: «Պետությունը որպես գործատու, Հանրային ծառայությունների օրենքի նախագիծ է շրջանառել, որով հստակ գործում են այդ կարգավորումները՝ համաձայն որի, եթե աշխատողը չի թեստավորվում եւ 30 օր աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է նրան աշխատանքից ազատել: Եթե նախագիծն ընդունվի, նոր՝ դրանից հետո կոնկրետ հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ նման կարգավորումներ կիրառել: Իսկ եթե խոսում են այն անձանց մասին, որոնց հետ հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, այլ ոչ թե ոլորտային օրենքով, ապա այս մասով չկա որեւէ կարգավորում, չկա անգամ նախագիծ, որ պետք է փոփոխություն լինի».-ասաց Ժորա Սարգսյանը: Նրա խոսքով, այդուհանդերձ, դրանք չեն դիտարկվում, որպես աշխատող-գործատու իրավահարաբերություններ եւ ավելի շատ դիտարկվում է հանրային առողջության տեսանկյունից: Աննա Հարությունյանը, հղում անելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին, ասաց՝ մասնավոր լինի, թե պետական, միեւնույն է, գործատուն տուգանվելու է. «Սանիտարական նորմերի չպահպանելը առաջացնում է տուգանքի որոշում՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ»: Թե ինչու ուսանողներին չի վերաբերում այս կարգավորումը, Ռոմելլա Աբովյանն ասաց, որ յուրաքանչյուր որոշում կայացվում է՝ ելնելով համաճարակային առկա իրավիճակից. «Այս պահի դրությամբ տեսնում ենք, որ 25 տարեկանից բարձր տարիքային խումբն է հիվանդանում: Իսկ 25-ից 55 տարեկան տարիքային խումբը կազմում են աշխատողների հիմնական մասը: Հաջորդիվ կքննարկվի նաեւ այլ տարիքային խմբերում պատվաստման հարցը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/09/22/1217406/

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից