Ինչով պատվաստվել՝ Հայաստանից դուրս գալու համար

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսը, բացի բազում մահերից եւ հիվանդացություններից, իր հետ նաեւ այլ խնդիրներ առաջ բերեց: Սկսած տնտեսական փլուզումներից, վերջացրած այս կամ այն երկիր այցելելու արգելքները: Հենց այդ վերջին հանգամանքն է, որ Հայաստանի, ավելի ճիշտ՝ հայաստանցիների համար հավելյալ տհաճություններ է առաջացրել:

Փաստն այն է, որ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյու­նը եղել եւ մնում է ակ­տիվ ար­տա­քին տե­ղա­շար­ժե­րի մեջ: Զբո­սար­ջու­թյու­նը, աշ­խա­տան­քա­յին այ­ցե­րը դրա փոքր մասն են, եւ հիմ­նա­կա­նում հա­յաս­տան­ցի­նե­րը երկ­րից դուրս են գա­լիս աշ­խա­տան­քի հա­մար կամ մշտա­պես: Իսկ փաստն այն է, որ շատ երկր­ներ ար­գե­լա­փա­կում են իրենց տա­րածք մուտ­քը, եթե այ­ցե­լուն նախ՝ պատ­վաստ­ված չէ: Ապա, շատ երկր­ներ էլ ար­գե­լա­փա­կում են սահ­մա­նել, եթե այ­ցե­լուն պատ­վաստ­ված է տվյալ երկ­րում չգրանց­ված պատ­վաս­տա­նյու­թով: Ընդ որում, դա շատ ավե­լի հատ­կան­շա­կան է արեւմ­տյան երկր­նե­րի հա­մար, եւ պատ­ճառն էլ դժվար չէ հաս­կա­նալ: Առեւտ­րա­յին եւ քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով արեւմ­տյան երկր­նե­րը մեր­ժում են ռու­սա­կան եւ չի­նա­կան պատ­վաս­տա­նյու­թե­րի գրան­ցումն իրենց մոտ: Ար­դյուն­քում, այդ պատ­վաս­տա­նյու­թե­րով պատ­վաստ­ված եր­րորդ երկր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րը զրկվում են ար­գե­լող եր­կիր մտնե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Թե դրան ինչ­պես պետք է նա­յել նույն արեւմ­տյան երկր­նե­րի կող­մից այդ­քան քա­րոզ­ված մար­դու իրա­վունք­նե­րի տե­սան­կյու­նից, հար­ցի մի կողմն է: Էլ ավե­լի էա­կան է խնդրի գործ­նա­կան կող­մը. եթե Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցին «սխալ­վեց» եւ նա­խա­պատ­վու­թյու­նը տվեց, օրի­նակ, ռու­սա­կան Sputnik V-ին, վերջ, օրի­նակ Եվ­րո­պա մտնե­լու հար­ցում ան­մի­ջա­պես «կար­միր լույ­սի» առաջ է հայտն­վում:

Այս­պի­սով, եւս մեկ ան­գամ ցույց տանք, թե աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րում որ պատ­վաս­տա­նյու­թե­րին են «վստա­նում», որը ու­ղե­ցույց է մեր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, թե այս կամ այն եր­կիր գնա­լու հա­մար որ պատ­վաս­տա­նյու­թից են ստիպ­ված օգտ­վել:

Սկսենք մե­զա­նից: Հա­յաս­տա­նում գրանց­ված պատ­վաս­տա­նյու­թերն՝ Moderna, Oxford/AstraZeneca, Sinopharm/ Beijing, Sinovac, Sputnik V: Թե­եւ մեր եր­կիր մտնե­լու սահ­մա­նա­փա­կում­ներ դեռ չկան, այ­ցե­լու­նե­րը կա­րող են նա­եւ այլ պատ­վաս­տա­նյու­թե­րով պատ­վաստ­ված լի­նել, ասենք՝ նա­եւ դրա­կան թես­տի առ­կա­յու­թյունն էլ է բա­վա­րար:

Իսկ ահա մեր հա­րե­ւան Վրաս­տան մուտ­քի հար­ցում սահ­մա­նա­փա­կում­ներ կան: Վրաս­տա­նում գրանց­ված է Oxford/AstraZeneca-ն, Pfizer/BioNTech-ը, Sinopharm/Beijing-ը, Sinovac-ը, որոնք գրե­թե ամե­նուր կան: Բայց ահա Sputnik V-ն վրա­ցի­նե­րը չեն ըն­դու­նում՝ նա­եւ ար­գե­լե­լով այդ պատ­վաս­տա­նյու­թը օգ­տա­գոր­ծած­նե­րի մուտ­քը: Հաս­կա­նա­լի է, ռուս­նե­րի հետ խնդիր ու­նեն, որը տե­ղա­փո­խել են կո­րո­նա­վի­րու­սա­յին հար­թակ: Սա­կայն դա  ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար խնդիր է, այդ թվում՝ Վրաս­տա­նով Ռու­սաս­տան մեկ­նել ցան­կա­ցող­նե­րի հա­մար: Խնդիր է նա­եւ ՌԴ քա­ղա­քա­ցի մեր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար, ով­քեր Վրաս­տա­նով Հա­յաս­տան հաս­նե­լու ծրագ­րեր ու­նեն: Չնա­յած, խո­շոր հաշ­վով դա խնդիր է Վրաս­տա­նի հա­մար, քա­նի որ այդ ար­գե­լա­փա­կու­մը թե­եւ Ռու­սաս­տա­նին ինչ-որ առանձ­նա­հա­տուկ օգուտ կամ վնաս չի տա­լիս, բայց ահա Վրաս­տանն այդ պատ­ճա­ռով նկա­տե­լի եկա­մուտ­նե­րից զրկվում է:

Ադր­բե­ջա­նը մեզ հա­մար այ­ցե­լու­թյուն­նե­րի առու­մով էա­կան եր­կիր չէ, բայց նշենք, որ այն­տեղ գրանց­ված է Oxford/AstraZeneca-ն, Pfizer/BioNTech-ը, Sinovac-ը եւ Sputnik V: Չնա­յած, Sputnik V-ով պատ­վաստ­ված մեր որոշ չի­նով­նիկ­ներն իրենց երա­զանք­նե­րի Բա­քուն կա­րող են գնալ, թե­եւ չմո­ռա­նանք, որ աշ­խա­տա­վար­ձե­րը հնա­րա­վոր է նա­եւ փո­խան­ցել:

Իրա­նում գրանց­ված են ինչ­պես սե­փա­կան, այն­պես էլ՝ դրսում ար­տադր­ված պատ­վաս­տա­նյու­թե­րի լայն սպեկ­տոր՝ COVIran Barekat, Covaxin, Oxford/ Astra-Zeneca, Sinopharm/Beijing, Soberana02, Sputnik V: Կարճ ասած, մեր հա­րա­վա­յին հա­րե­ւա­նին այ­ցե­լե­լու խնդիր չկա, ասենք՝ Իրանն էա­կան սահ­մա­նա­փա­կում­ներ էլ չու­նի: Իսկ ահա Թուր­քի­ա­յում գրանց­ված է Pfizer/BioNTech-ը եւ Sinovac-ը, սա­կայն այս­տեղ էլ շատ կոշտ մուտ­քի ար­գելք­ներ չկան:

ԵՏՄ եւ ՀԱՊԿ մեր գոր­ծըն­կեր պե­տու­թյուն­նե­րից Բե­լա­ռու­սում գրանց­ված է Sinopharm/Beijing-ը եւ Sputnik V-ն: Ղա­զախս­տա­նում՝ QazVac-ը, Sinopharm/ Beijing-ը եւ Sputnik V-ն: Ղրղզստա­նում՝ Sinopharm/Beijing-ը եւ Sputnik V-ն: Վեր­ջա­պես Ռու­սաս­տա­նում՝ սե­փա­կան EpiVacCorona-ն եւ Sputnik V-ն: Սա­կայն այս երկր­նե­րում եւս մուտք ու ել­քի կոշտ սահ­մա­նա­փա­կում­ներ չկան, բա­վա­կան է պատ­վաստ­ված լի­նել-չլի­նե­լը, բայց հիմ­նա­կա­նում ըն­դուն­վե­լի է նա­եւ թես­տի բա­ցա­սա­կան պա­տաս­խա­նը:

Իսկ ահա ԱՄՆ-ում կան մի­ան­գա­մայն կոշտ ար­գե­լա­փա­կում­ներ: Այն­տեղ գրանց­ված է Johnson&Johnson-ը, Moder-na-ն եւ Pfizer/BioNTech: Բրի­տա­նա­կան Oxford/AstraZeneca-ով պատ­վաստ­ված­նե­րի մուտ­քին նա­յում են «մատ­նե­րի արան­քով»: Իսկ ահա չի­նա­կան եւ հատ­կա­պես՝ ռու­սա­կան Sputnik V-ն կոշտ ար­գել­քի տակ է: Անգ­լի­ա­յում նույն պատ­կերն է ար­գե­լա­փա­կում­նե­րի մա­սին, եւ թույ­լատ­րե­լի է սե­փա­կան Oxford/AstraZeneca-ով եւ Pfizer/BioNTech-ով պատ­վաս­տում­նե­րը:

Եվ­րո­պա­յում, որ­տեղ եւս կան կոշտ սահ­մա­նա­փա­կում­ներ չգրանց­ված պատ­վաս­տա­նյու­թե­րով պատ­վաստ­ված­նե­րի նկատ­մամբ, թե­եւ ընդ­հա­նուր՝ Եվ­րա­մի­ու­թյան մի­աս­նա­կան կա­նոն­ներն են գոր­ծում, սա­կայն որո­շա­կի առանձ­նա­հատ­կու­թյուն­ներ կան: Հիմ­նա­կա­նում գրանց­ված է Johnson&Johnson-ը, Moderna-ն, Oxford/AstraZeneca-ն, Pfizer/BioNTech-ը, թե­եւ Oxford/AstraZeneca-ի մա­սով որո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­ներ կան: Բայց, օրի­նակ, Սլո­վա­կի­ա­յում գրանց­ված է նա­եւ Sputnik V-ն, թե­եւ ռու­սա­կան պատ­վաս­տա­նյու­թից այս երկ­րում օգտ­վել են բա­վա­կա­նին փոքր թվով քա­ղա­քա­ցի­ներ՝ մոտ 5 մի­լի­ոն պատ­վաս­տու­մից՝ 37 675-ը: Իսկ հիմ­նա­կա­նում Եվ­րո­պա­յում, ասենք նա­եւ ԱՄՆ-ում, Կա­նա­դա­յում եւ այլն, նա­խընտ­րե­լի է Pfizer/BioNTech-ը. տատ­վաս­տում­նե­րի առյու­ծի բա­ժի­նը հաս­նում է հենց այս պատ­վաս­տա­նյու­թին:

Ավե­լաց­նենք նա­եւ, որ Չի­նաս­տա­նում գրանց­ված է եւ կի­րառ­վում է հիմ­նա­կա­նում սե­փա­կա­նը՝ CanSino-ն, Sinopharm/ Beijing-ը, Sinopharm/Wuhan-ը, Sinovac-ը եւ ZF2001-ը: Եգիպ­տո­սում, որը մեզ հա­մար զբո­սաշր­ջա­յին եր­կիր է՝ Johnson&Johnson-ը, Oxford/AstraZeneca-ն, Pfizer/BioNTech-ը, Sinopharm/Beijing-ը, Sinovac-ը եւ Sputnik V-ն, այ­սինքն, այս­տեղ մեր քա­ղա­քա­ցի­նե­րը խնդիր չու­նեն: Հնդկաս­տա­նում որ­տեղ այս պա­հին նե­րարկ­վել է մոտ 1.2 մի­լի­արդ դո­զա պատ­վաս­տա­նյութ, գրանց­ված է Covaxin-ը, Oxford/AstraZeneca-ն եւ Sputnik V-ն, եւ այլն:

Գունավոր մետաղների գները՝ հունվարի 19-ի դրությամբ Դժբախտություն` Արշակ Կարապետյանի ընտանիքում Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն. Ստանիսլավ Զասը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին Թեհրանը Մոսկվային առաջարկել է Ադրբեջանից Իրանի հարավ ռուսական գազի սվոփ Կրետեի հայտնի փարոսն ու Ալեքսանդրուպոլի քաղաքապետարանը լուսավորվել են հայոց եռագույնով Դանակով զինված ավազակային հարձակում՝ Լոռու մարզում «Պարզվում է՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից»․ Շահեն Հարությունյանին Ոստիկանություն են հրավիրել ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակելու համար Կարմիր խաչը չի կարողացել սնունդ տանել Բարձրավան, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է բքի պատճառով. Վարչական ղեկավար Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա Ամերիկացի սննդաբանը 5 մթերք է հայտնաբերել, որոնք փոխարինում են սուրճին և օգնում պահպանել առույգությունը Transfermarkt. Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվում են Ինչ է Պուտինը հանձնարարել Շոյգուին. մանրամասներ «Յուվենտուսը» պատրաստ է 65 միլիոն եվրոյով վաճառել Դե Լիգտին Հեղուկ գազի դեֆիցիտ կա. լրացուցիչ խոչընդոտներն ավելի անհետաքրքիր ու դժվար են դարձրել ներմուծումը. տնտեսագետ Թուրքիան չի ցանկանում հայ–թուրքական հաջորդ հանդիպումը լինի 3-րդ երկրում. Sabah Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է «Դատապարտյալների հիվանդանոցի» պետը բերման է ենթարկվել. Արդարադատության նախարարությունը հաստատում է Գյումրու Գործարանային 2 Ա շենքից հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան. վերջույթի ամպուտացման անհրաժեշտություն կա
website by Sargssyan