9,28 միլիոն դոլար․ Մարադոնայի մարզաշապիկը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը, որով ԱԱ-1986-ի ժամանակ նա Անգլիայի հետ խաղում խփել էր «Աստծու ձեռքը» անունը ստացած գոլը, Լոնդոնում Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 9,28 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է armsport.am-ը՝ ESPN-ին հղումով։

Վերջնական գինը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 5,64 միլիոն դոլարը, որը 2019-ին վճարվել էր «Նյու-Յորք Յանքիսի» խաղացող Բեյբ Ռութի 1928-1930թթ․ մարզաշապիկի համար։ Մարադոնայի մարզաշապիկի արժեքը գերազանցել է նաև առհասարակ սպորտային հիշարժան իրերի համար վճարված ռեկորդային գինը, որը կազմում էր 8,8 միլիոն դոլար և վճարվել էր ձեռքով նկարված օրիգինալ օլիմպիական մանիֆեստը․ այն վաճառվել էր 2019-ին Նյու Յորքում։

Աճուրդն առանց վիճաբանությունների չի անցել։ Երբ Sotheby’s-ը հայտարարել էր աճուրդի մասին, Մարադոնայի դուստրը՝ Դալման, հայտնել էր, որ դա այն մարզաշապիկը չէ։ Նա ասել էր, որ Մարադոնան դրանով անցկացրել է առաջին կեսը, բայց դրանով չի եղել գոլի հեղինակ դառնալուց։

Բայց Sotheby’s-ը դիմել էր Resolution Photomatching-ին, որպեսզի հաստատի, որ դա հենց այդ մարզաշապիկն է, որով արգենտինացին գոլի հեղինակ էր դարձել։

Մարզաշապիկի գնորդը հայտնի չէ։

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
website by Sargssyan