Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղելԿասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըՎախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համարԹրամփը հայտարարել է, որ չի շտապում բանակցել Իրանի հետԴասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է, անձնակազմը, ըստ ամենայնի, զոհվել էՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթերՇվեյցարացի պատգամավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը տեսնում է Բաքվի նկատմամբ միջազգային ճնշման ճանապարհովԿհիմնանորոգվի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհըԱյս պահին Եվրոպան չի կարող արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանության համար. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչՓաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան«Նոան» ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլում էԱմենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» Ստեփանավանի գրասենյակը 8-12 տարեկան երեխաների համար կազմակերպել է անվճար ամառային դպրոցԱյս վարչախումբը բերել է թե տեխնիկական, թե կառավարչական բազմապիսի խնդիրներ. Հրայր ԿամենդատյանՀայաստանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում. հայտարարությունԻրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի գործողությունների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «անգործությունը»Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք
Հասարակություն

Մահացել է Անդրանիկ Արաբաջյանը

Սոֆիայում վախճանվել է Եվրոպայի ամենահայտնի հայ աճպարարը՝ Աստորը (Անդրանիկ Արաբաջյանը)

 

Կյանքով լեցուն, կատակասեր, տաղանդավոր ու հայրենասեր հայորդի, որ կառուցել էր մոգության տունը՝ Կախարդական թատրոնը։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Սոֆիայի գրասենյակից տեղեկացանք, որ մայիսի 16-ին Սոֆիայում 79 տարեկան հասակում վախճանվել է Բուլղարիայի եւ Եվրոպայի ամենահայտնի հայ աճպարարը՝ մոգության վարպետ Աստորը (Անդրանիկ Արաբաջյանը)։

Աստորը ծնվել էր 1943 թվականի նոյեմբերի 18-ին բուլղարական Շումեն քաղաքում։ Ծնողները գաղթել էին Թուրքիայից։ Ութ տարեկանից հրապուրվել է աճպարարությամբ, ֆոկուսներով, իսկ առաջին անգամ ելույթ է ունեցել զինվորական ծառայության ընթացքում։ Նրա կյանքում մեծ դեր են խաղացել չեխական Կարլովի Վարի քաղաքում անցկացվող իլյուզոնիստների՝ աճպարարների ամենամյա փառատոնները, որտեղ բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Ապա նմանատիպ փառատոններ են կազմակերպել Բուլղարիայում։ Նրա կյանքում բացառիկ նշանակություն է ունեցել, երբ 1981 թվականին ԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում նրան շնորհել են աճպարարության բնագավառում միջազգային ամենապատվավոր մրցանակը՝ «Ոսկե Օսկարը»։ Այդ մրցանակից հետո, երեք տարի Լաս Վեգասում է աշխատել։ Երկու անգամ նաեւ Հայաստանում է եղել, ելույթ է ունեցել տարբեր ակումբներում։

Հայտնի Իսահակ Գոգեսն իր գրքում Աստորին անվանել է «Մոգության թագավոր»։ Լույս է տեսել Աստորին նվիրված մենագրություն։ Տաղանդավոր հայը աճպարարության 1000-ից ավելի համար ուներ եւ հպարտանում էր, որ ինքը ոչ միայն աճպարար է, այլեւ դերասան։

Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը ընտրվել է Գերմանահայկական ֆորումի  նախագահ - Orer