Չեմ ուզում ամուսնանալ, բոլորը ստում են և անսեր են․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։

Tert.am Life-ն առանձնացրել է հետաքրքիր պատասխաներն ու մտքերը։ 

Հետևորդները հետաքրքրվել են, թե ինչպես պետք է ազատվել բացասական մտքերից։

«Բացասական մտքերից փրկում է աղոթքը, սպորտը՝ անգամ սովորական քայլքը, և մշակույթը»,- գրել է Նազենին` հրապարակելով իր լուսանկարը։ 

Շատերը հետևորդներից հաճոյախոսություններ են գրել Նազենիին՝ գրելով, որ նրանից օրինակ են վերցնում, ինչին նա պատասխանել է․ «Կրկին ու նորից՝ շնորհակալ եմ, բայց իմ օրինակը վատն է։ Ավելի լավ է էգոիստների օրինակին հետևել, լինել ու ապրել հանուն ձեզ ու միայն ձեր անձնային շահերի, հակառակը երբևէ չի գնահատվելու։ Հավատացեք, իսկ կյանքն արագ է անցնում»։

Հետևորդները նաև հորդորել են Նազենիին ամուսնանալ։

«Չեմ ուզում, բոլորը ստում են իրար․․․անսեր են»,- գրել է Նազենին։

Հետևորդներից մեկը գրել է, որ երկիրը ունի Նազենի Հովհաննիսյանի նմանների կարիքը, իսկ դերասանուհին պատասխանել է․ «Մի ոտ շուտ գնայի այն աշխարհ երկիրն էլ, բոլորն էլ հանգիստ կապրեին։ Մեր երկրին ոչինչ այլևս պետք չէ, պարզվել է, որ ամեն ինչ «ճիշտ է» և օրինաչափ՝ դարերով»։

Հետևորդները նաև հետաքրքրվել են այն կերպարի մասին՝ որին դեմ գնալով դերասանուհին կմարմնավորեր այն։ 

«Որևէ կերպար՝ ֆիլմում ու թատրոնում, գոյության իրավունք ունի։ Չեմ խաղացել ռաբիսի կերպար»,- պատասխանել է Նազենի Հովհաննիսյանը։ 

Նազենին նաև անդրադարձել է գիրք գրելուն՝ պատասխանելով․ «Երազում եմ իրար հավաքել մտքերս, մի օր, երբ գոնե մի ամիս ուրիշ վայրում լինեմ․․․կանեմ»։

 
Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար
website by Sargssyan