Ողբերգական դեպք. 11-ամյա տղան տնակի տանիքից վայր է ընկել և հիվանդանցում մահացել

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անշունչ և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանն ու նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Գեղամ Գասպարյանը։ Արդեն տեղում պարզվել է, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 11-ամյա Ռ. Բ-ն էր, ով ժամը 19։30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյանի անվան զբոսայգու խաղահրապարակում խաղալու ժամանակ բարձրացել է մետաղյա չգործող տնակի տանիք, որպեսզի տանիքի վրայով անցնող ծառի ճյուղից իջեցնի գնդակը, և անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները ներկա են գտնվել բարեկամության կամուրջի գործարկման արարողությանը Տարադրամի փոխարժեքն այսօր Վերջին անհետ կորածի մարմինը գտնելը շատ բարդ է լինելու. փնտրում ենք պայթյունի էպիկենտրոնում Պայթած շենքի վերեւի հարկերում է եղել հրավառ նյութերի պահեստ. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն «Սուրմալու»-ի փլատակները` պայթյունից 5 օր անց. ԱԻՆ-ը 1 անհետ կորածի է փնտրում Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է Սուրմալուի պայթյունից զոհված` Սիրարփի Խաչատրյանի նամակը Մեր միակ նպատակը մի կտոր հաց ստեղծելն է. փողոցային առևտրականները` օրենքի նոր նախագծի մասին Նոր տեղեկություններ՝ Էջմիածնում տեղի ունեցած կրակոցներից ու սպանությունից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների «Բուլդոզերի» տակ հայտնաբերվել է տղամարդու դի Հրավտանգ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից. առևտրական Արևային մարտկոց, որը շրջվում է դեպի արևը Մեզ քննադատող մարդիկ գալիս էին ուղղակի սելֆի անելու. ԱԻՆ պաշտոնյա Երկար ժամանակով լույս չի լինելու Էջմիածնում սպանված երիտասարդի լուսանկարները Թուրքիան կօգնի Ուկրաինային պատերազմից հետո. Էրդողանը հանդիպել է Զելենսկիին «Դա քարոզչություն անելու տեղ չէր, հակաքարոզչությունն է ակտիվ սկսվել». Ավինյանը` իր աղմկահարույց հայտարարության մասին Որն է լինելու հաջորդ աղետի գոտին Օկուպացիոն վարչակարգը շարունակում է բանտերում պահել հայ քաղաքական գերիներին․ Կարեն Վրթանեսյան Խուլիգանություն` Սուրմալուի տարածքում. ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեց
website by Sargssyan