Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԱռանց ժողովրդի միասնության մեր հաջողությունն ու հաղթանակն անհնարին կլինեին․ ՓեզեշքիանԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնումԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանը կալանավայրից շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձը«Տաքսու Վարորդը՝ Ճնշված Հայաստանում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր ԱվետիսյանՆիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացիԳերմանիայի կանցլերը մտադիր է աշխատել Մակրոնի և ֆոն դեր Լայենի հետ՝ ԱՄՆ-ի հետ առևտրային վեճը լուծելու համարՆիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես ԻշխանյանՉպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք Չալաբյան Նիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա ՍողոմոնյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին4-ամյա երեխային նկատել են Լանջազատի բնակչուհիներ Ռիմա Մելքոնյանը և Գոհար Թորոսյանը․ Արտաշատի համայնքապետարան«Խաղաղության պայմանագիր չի լինելու, քանի դեռ Հայաստանը ղեկավարում է մարդ, ով համաձայն է ամեն ինչի». Արշակ ԿարապետյանԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներինՍիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավոր
Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ի թուղթը չեղարկվեց

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում նա մասնավորապես բարձրացրեց Արցախում ռուսական «խաղաղարար» կոնտինգենտի մասնակցությամբ ու թողտվությամբ Հին Թաղեր-Խծաբերդ եւ Փառուխ բնակավայրերի օկուպացման, միջազգային մանդատով օժտված խաղաղապահների մասին, հարցեր է առաջացրել հայ հանրության մոտ՝ ինչու է Փաշինյանն այս մասին խոսում ուշացած, երբ այդ ամենը հայտնի էր վաղուց եւ կարելի էր բարձրաձայնել ու փորձել շտկել։

Հարցերը տեղին են, առավել եւս, որ Լավրովի հայտարարությանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ մտահոգությունները ռուսական կողմին են փոխանցել դեռեւս 2021-ի փետրվարին։ Ըստ այդմ՝ ավելացնենք ամենակարեւոր հարցը՝ եթե կասկածի տակ էր ռուսական «խաղաղարար» կոնտինգենտի առաքելությունը, ինչն ակնհայտ էր առանց Փաշինյանի հայտարարության էլ, ապա ո՞րն էր այս ընթացքում Փաշինյանի առաքելությունը։ Հանուն սեփական իշխանությունը պահելու կիսաակնարկներն ու «շանտա՞ժը», որոնք մի քանի անգամ տեղ են գտել նրա ելույթներում 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր, ռուս-թուրքական չգրված պայմանավորվածություննե՞րը, թե՞ ռուսների խոստումներին հավատալը։

Հանուն արդարության նշենք հայկական քաղաքական դասի ու զլմ-ների գերակշիռ մասի պատասխանատվությունն այս հարցում, որոնք կրծքով պաշտպանում էին ռուսական պլանները Կրեմլի կոյուղատարներից նետված քարոզչական աղբով ու արդարացնում նրա գործողությունները։

Սակայն դա չի հանում Փաշինյանի պատասխանատվությունը։ Մեղադրանքները, որոնք շարունակություն չեն ունեցել հայկական իրավունքների հիմքով ինքնիշխան նախաձեռնությունների ու խորհրդարանում դրանց քննարկումների ձեւով, ավելի են բարդացրել Հայաստանի իրավիճակը, ավելին՝ Հայաստանը դարձրել են կրկնակի թիրախ։ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ 2021-ի փետրվարի հիշատակումը հենց այն շրջանն է, երբ Հայաստանն ուներ ռուս-թուրքական պարտադրված համաձայնությունները ճեղքելու հնարավորություն՝ արեւմտյան նախաձեռնություններին պատշաճ արձագանքելու դեպքում, որոնք հնարավորություն կտային Արցախի եւ հայկական այլ խնդիրները վերադարձնել միջազգային լեգալ հարթակներ։ Ընդ որում, Հայաստանը լիուլի ուներ առիթը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտումները Մոսկվայի ու Բաքվի կողմից։

Վերջին օրերի իրադարձություններն Արցախում եւ դրանց Կրեմլի ու ՌԴ արձագանքները ցույց տվեցին, որ Մոսկվան ու Բաքուն փաստացի պաշտոնապես չեղարկում են նոյեմբերի 9-ի թուղթը։ Այն երբեւէ չի էլ գործել, Մոսկվան ու Բաքուն այն խախտել են հենց ստորագրման գիշերը, փոխելով արդեն ստորագրված տեքստի որոշ դրույթներ։ Լրագիրը եւ եւս 1-2 լրատվամիջոց դեռ այն ժամանակից էին գրում, որ այդ թուղթը իրականում ռուս-թուրքական հանցավոր համաձայնությունների քողածածկույթն է՝ ուղղված Հայաստանի դեմ՝ հայկական հնարավոր նախաձեռնությունները չեզոքացնելու, միջազգային լեգալ հարթակներում հայկական իրավունքների խնդիրների քննարկումները բացառելու համար։

Ներկայում, երբ Մոսկվան ու Բաքուն ավարտին են հասցնում Արցախի «ընդունման-հանձնման» ակտը Արցախի զինաթափման եւ ճանապարհների ռեժիմը փոխելու ընթացիկ քայլերով, առաջանում է հարց՝ հայկական քաղաքական ու մեդիա-փորձագիտական «իսթեբլիշմենտը» ընդունա՞կ է մշակել ու իրականացնել այդ պլանները խափանելու սխեմաներ եւ իրական դիմադրություն՝ տարիներ շարունակվող ներքին անպտուղ «բանավեճերի», Կրեմլի քարոզչական աղբի տիրաժավորման, քաղաքական «բազմաշերտ» պրիմիտիվիզմի, ողբի ու պարտվողականության փոխարեն։

lragir.am