Ինչպե՞ս կանխել քաշի ավելացումը ձմռանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեռ վաղուց դիտարկվել է, որ ձմռանը մարդիկ գիրանում են: Օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում մարդու քաշը կարող է ավելանալ երկուսից մինչեվ հինգ կիլոգրամով: Ինչու ենք մենք ձմռանը գիրանում եվ ինչպես կարելի է պայքարել ձմեռային ճարպակալման դեմ: Ցուրտ եղանակին քաշի ավելացման պատճառները մի քանիսն են, ահա դրանցից հիմնականները.

1.Տոները

Oրվա պասիվ ռեժիմ, զգալի հեղուկների օգտագործում, շատ համեղ սնունդ, եվ այս ամենը մեծ ընկերական շրջապատում: Վերջին դիտարկումը պատահական չէ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընկերական շրջապատում մարդն ավելի շատ է ուտում, քան մենակ:

Որքան շատ մարդիկ են նստած սեղանի մոտ, այնքան շատ ենք մենք ուտում: Եթե դուք երկուսով եք, ապա յուրաքանչյուրիդ մոտ սննդի օգտագործումն ավելանում է եռեսունհինգ տոկոսով, իսկ եթե վեց հոգով եք, ապա դուք կարող եք սովորականից երկու անգամ ավել ուտել:

2.Ցուրտը

Մարդը բնության զավակ է, եվ թեկուզ մենք արջերի պես ձմեռային քնի չենք անցնում, ցրտից փոխվում է մեր հորմոնալ բալանսը, օրգանիզմը շտապում է ճարպեր կուտակել, որ պաշտպանի իրեն սառը եղանակից: Չափավոր քանակությամբ ճարպը պարզապես անհրաժեշտ է օրգանիզմին, դա յուրատեսակ ամորտիզատոր է, որ օգնում է մեզ հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին՝ պահպանելով իմունիտետը պատշաճ մակարդակի վրա:

3. Ցածր լուսավորությունը

Որքան քիչ է լուսավորությունը, այնքան շատ է օրգանիզմում մելատոնինը եվ քիչ՝ սերոտոնինը: Վերջինի պակասը ստիպում է մեզ փնտրել այն սննդի մեջ: Բնազդորեն ձգվում ենք դեպի ճարպոտ ու քաղցր ուտելիքը, էլ ինչպե՞ս չգիրանանք:

4. Գարնանային դիետաները

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները գտել են ձմեռային գիրացման եվս մեկ պատճառ՝գարնանային դիետաները: Ամռան շեմին մեզնից շատերը բոլոր հնարավոր եվ անհնարին մեթոդներով փորձում են նիհարել, որի համար հաճախ անցնում են շատ խիստ, չբալանսավորված դիետաների: Դրանց երկար ժամանակով հետեվել հնարավոր չէ, եվ մի քանի ամիս անց՝ հենց ձմռան շեմին կիլոգրամները վերականգնվում են, եվ մի բան էլ ավել:

Բոլոր վերը նշվածներն ամեն դեպքում չեն նշանակում, որ ձմռանը գիրանալն անխուսափելի է, եվ ոչինչ անել հնարավոր չէ: Իհարկե հնարավոր է, պարզապես պետք է գործել մտածված եվ առանց շտապելու:
Առաջինը, որ պետք է հաշվի առնել` ոչ մի խիստ դիետա: Դրանք սկզբունքորեն վնասակար են՝ հատկապես ձմռանը, երբ բնական պայմանները սթրեսային ֆոն են ստեղծում օրգանիզմի համար:

Կերեք շատ սպիտակուց, կաթնամթերք եվ սահմանափակեք ճարպերը. սպիտակուցային սնունդը հագեցվածության զգացում է տալիս եվ արագացնում է ճարպերի այրման գործընթացը: Կաթնամթերքը կալցիում է պարունակում, որը նույնպես ազդում է ճարպերի յուրացման վրա: Օպտիմալ տարբերակը`մենյուի մեջ ավելացնել անյուղ միս եվ կաթնամթերք:

Օրվա ընթացքում խմեք երկու լիտր սառը ջուր. կես լիտր նախաճաշից առաջ, մնացած մեկուկես լիտրը` օրվա ըմթացքում: Օրգանիզմը լրացուցիչ կալորիաներ կծախսի, որ հասցնի ջուրը մինչեվ մարմնի ջերմաստիճանի:

Պարտադիր նախաճաշեք. Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) հետազոտությունները ցույց են տվել, որ կանոնավոր նախաճաշերը թույլ են տալիս երեք ամսում կորցնել երկուսից երեք կիլոգրամ քաշ:

Զբաղվեք ֆիթնեսով դրսում. մարզասրահում պարապելու համեմատ՝ մաքուր օդին մարզվելիս ճարպերի այրումն ավելանում է տասնհինգ տոկոսով: Առաջին հերթին, որքան շատ թթվածին կա օդում, այնքան արագ են քայքայվում ճարպերը: Եվ երկրորդ՝ օրգանիզմը լրացուցիչ կալորիաներ է ծախսում տաքանալու համար:

Բացի այդ, այգում վազելով դուք ավելի շատ բարդ գործողություններ եք անում, քան մարզասրահում՝մարզասարքերի վրա, դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է: Եթե դրսում քամի է, դրանում «փողոցային ֆիթնեսի» եվս մեկ առավելություն կարելի է տեսնել, դուք ստիպված կլինեք լրացուցիչ էներգիա ծախսել քամուն դիմադրելու համար:

Շաբաթական երկուսից երեք անգամ հաճախեք մարզասրահ. եթե փողոցում անհարմար եք զգում, հաճախեք մարզասրահ: Նախընտրելի են աերոբ մարզումները, որոնցից են՝ վազքը, քայլքը, հեծանիվը, թենիսը, բադմինթոնը եվ այլն:

Լույսի պակասը կոմպենսացնելու միջոց գտեք. որպեսզի մթության մեջ ցանկություն չառաջանա սառնարանը դատարկելու, տանը պայծառ լույսեր վառեք: . Եթե զգում եք վրա է հասնում վատ տրամադրությունը, ստիպեք ձեզ շարժվել: Պարտադիր չէ հրումներ անել կամ վազել, կարելի է պարզապես բարձր երաժշտություն միացնել եվ պարել: Լավագույն տարբերակը՝դուրս գալ փողոց թարմ օդ շնչելու՝ գոնե տասից տասնհինգ րոպե:

Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» շտաբի ղեկավարը Որոշ հասցեներում գազ չի լինելու Հարիսն ասել է, որ «ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է» Ըստ ՎԿ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 9% է Փորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեին «Շատ շուտով հասանելի կլինի մի պատմություն, որը ստեղծվել է ձեզ համար». Իվետա Մուկուչյան Տիգրան Ավինյանն աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է քաղաքապետի ոսկե մեդալով Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար Գնդակը կկարոտի քեզ, մենք` նույնպես. Մեսսին` Ինիեստային Իրավապահները մտել են Արմավիրի բանտ․ օրենքով գողերին, «զոն նայողներին», տարել են ԱԱԾ մեկուսարան (տեսանյութ) Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստանում է Ռոդրիգո Մեսին՝ քննարկելու IT և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալ Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից
website by Sargssyan