Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցՄիայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա ՍողոմոնյանՀՀ իշխանությունները խոսում են կառուցողականության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ․ ԱբրահամյանՍարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ․ քաղաքապետարանՊետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել․ Նաիրի ՍարգսյանԶրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր ԱվետիսյանTeam-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել ԳեղարքունիքումԱյսօր Չինաստանում կհանդիպեն Լավրովն ու Արաղչին7 օր է՝ վահանակն այս վիճակում ընկած է Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում․ քաղաքացիՄեկնարկել է Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի նորոգման աշխատանքըՍտրադիվարիուսի ջութակները` ԿապանումԿապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիաՆիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան ՈսկանյանՈղբերգական ավտովթար է տեղի ունեցել Մասիսում․ զոհ ու վիրավորներ կանԵվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ ՆահանգներիԱրդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունըՓաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներինԸստ իս՝ ԱՄՆ-ն ասաց այն, ինչի շուրջ համաձայնության են գալիս Հայաստանն ու Ադրբեջանը. Զատուլին
Հասարակություն

Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank

Գիրք նվիրելու օրը IDBank-ի հետ անցավ թեմատիկ միջավայրում․ Խնկո Ապոր անվան գրադարանում Բանկը
կազմակերպել էր հեքիաթի ընթերցում արցախցի երեխաների համար։


Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ IDBank-ը Արցախից բռնի տեղահանված
երեխաների համար հեքիաթի ընթերցում էր կազմակերպել։ Միջոցառմանը եկել էր նաև Idram Junior-ը՝ իր հետ
բերելով անակնկալ նվերներ երեխաների համար։


Բանկի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ցանկացել են Գիրք նվիրելու օրը
առանձնահատուկ դարձնել երեխաների համար։ «Գիրքը և ընթերցանությունն այսօր PR-ի կարիք ունեն, և մենք
չէինք կարող առիթը բաց թողնել ևս մեկ անգամ խոսելու գրքի, դրա կարևորության մասին։ Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ որոշեցինք Արցախից տեղահանված մեր կրտսեր բարեկամների համար փոքրիկ տոն կազմակերպել, ու մեր պատկերացմամբ՝ հեքիաթի ընթերցումն ամենալավ ընտրությունն էր, հատկապես, որ Իդրամ Ջունիորն էլ մեզ միացավ ու ուրախ րոպեներ պարգևեց երեխաներին։ Շնորհակալ ենք նաև Խնկո Ապոր անվան գրադարանին մեզ հետ այսքան մեծ պատրաստակամության համագործակցելու համար, և իհարկե շնորհակալություն Արփի Մաղաքյանին երեխաներին հեքիաթային րոպեներ պարգևելու համար», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։


Երեխաների համար հեքիաթն ընթերցեց հենց հեղինակը՝ Արփի Մաղաքյանը։ «Հույս ունեմ, որ մեզ հաջողվեց
երեխաներին փոքր-ինչ կտրել առօրյայից ու տեղափոխել նրանց հեքիաթի աշխարհ։ Այս օրը միշտ յուրահատուկ է դպրոցահասակ երեխաների համար, մենք էլ որոշեցինք դառնալ նրանց տոնի մի մասնիկը», - ասում է Արփի Մաղաքյանը։ Երեխաները մեծ ոգևորությամբ լսեցին հեքիաթը անմիջապես հեղինակի ընթերցմամբ՝ ակտիվ մասնակցելով ընթացքին, պատասխանելով հարցերին ու շփվելով հեղինակի հետ, իսկ վերջում նաև նվեր ստացան հեղինակի գիրքը։


Ի դեպ՝ Խնկո Ապոր գրադարանի կողմից Մանկապատանեկան գրքի երևանյան 20-րդ ցուցահանդես-
տոնավաճառի բացման առթիվ տասներկու պատանիներ ճանաչվեցին 2023 թվականի լավագույն ընթերցողներ՝ ստանալով հավաստագրեր և մրցանակներ գրադարանի կողմից։ Իդրամ Ջունիորը նույնպես նվերներով էր եկել, և հաղթող պատանիները ստացան մրցանակներ նաև Ջունիորի կողմից։


ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ