Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործիցԱյս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ․ միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը․ Վահե ՀովհաննիսյանՎերջին 4 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 մեքենա․ Գևորգ ՊապոյանԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցՄիայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա ՍողոմոնյանՀՀ իշխանությունները խոսում են կառուցողականության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ․ ԱբրահամյանՍարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ․ քաղաքապետարանՊետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել․ Նաիրի ՍարգսյանԶրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր ԱվետիսյանTeam-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել ԳեղարքունիքումԱյսօր Չինաստանում կհանդիպեն Լավրովն ու Արաղչին7 օր է՝ վահանակն այս վիճակում ընկած է Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում․ քաղաքացիՄեկնարկել է Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի նորոգման աշխատանքըՍտրադիվարիուսի ջութակները` ԿապանումԿապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիաՆիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան ՈսկանյանՈղբերգական ավտովթար է տեղի ունեցել Մասիսում․ զոհ ու վիրավորներ կանԵվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ Նահանգների
Քաղաքականություն

Արցախի իշխանությունների դեմ բռնաճնշումները գնալով ավելի են ուժգնանում

Արցախի իշխանությունների դեմ Հայաստանի գործող վարչախմբի բռնաճնշումները գնալով ավելի են ուժգնանում։ Նախօրեին երեկոյան դիմակավորված ուժայինները փողոցում ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահ, սամբոյի աշխարհի, Եվրոպայի նախկին չեմպիոն Աշոտ Դանիելյանին՝ նրան մեղադրելով թմրանյութ պահելու մեջ։ Ըստ Դանիելյանի ընկերների և ազգականների՝ նրա մոտ որևէ թմրանյութ չի եղել, այդուհանդերձ քննչական կոմիտեն մտադիր է կալանավորել Աշոտ Դանիելյանին, որը Եռաբլուրում հայհոյել էր լրագրողներին։

Թիկնապահի հետ կապված միջադեպը փաշինյանական վարչախումբն օգտագործել էր հակաարցախյան նոր տրամադրություններ սրելու և Արցախի իշխանություններին մեղադրանքներ հասցեագրելու համար։

Երեկ նաև հայտնի է դարձել, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հակակոռուպցիոն կոմիտեն հրավիրել է հարցաքննության։ Ըստ փաստաբանի՝ ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու դեպքերով։

Շահրամանյանն ինքն էր հաղորդում ներկայացրել քննչական կոմիտե, բայց տարօրինակ է, որ հենց այս դեպքերի համատեքստում են նրան կանչում հակակոռուպցիոն կոմիտե՝ տպավորություն ստեղծելով, թե քրեական գործ է հարուցվել Շահրամանյանի դեմ։

Արցախի նախագահն այսօր կոշտ է արձագանքել, հայտարարել է, թե այն, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են դրա վրա կափարիչ դնել, փակել հարցը։ Արցախցի պատգամավորներն ու պաշտոնյաները կասկած չունեն, որ գործող վարչախումբը թուրք-ադրբեջանական պահանջների իրականացման շրջանակներում փորձելու է նոր բռնաճնշումներ իրականացնել Արցախի պաշտոնյաների և պատգամավորների դեմ։

Ընդդիմադիր շրջանակներից թերևս միայն արցախցիներն են մնացել, որ առայժմ լուռ, սակայն դիմադրում են՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը վերջնական ոչնչացնում է Արցախի հարցը, ուստի և Փաշինյանը փորձելու է ավելի ու ավելի կոշտ մեթոդներ կիրառել Արցախի իշխանությունների դեմ՝ թույլ չտալով պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանի տարածքում։ 

Կարինե Ջուլհակյան