Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինՆեթանյահուն հույս ունի շուտով հաշտություն կնքել մի քանի արաբական երկրների հետԿառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՓոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՎրաստանում դեղձի արհեստականորեն գունավորման դեպքը բացահայտվել էՓորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն ՄանվելյանԵրևան քաղաքի կառավարման ղեկին պատահաբար հայտնվածները սեպտեմբերից ստիպելու են, որ սեփական մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից ու օգտվեն «բարեփոխված» տրանսպորտից. ավագանու անդամ«Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է ՔԿ–ն՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենի կալանավորման մասինՀայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն. Նարեկ ԿարապետյանԱշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՌուբեն Վարդանյանի իրավnւնքները կոպտորեն խախտվում են. Սիրանուշ ՍահակյանՏաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. ԳալուզինՆոր Նորքում սեփականաշնորհել են օտարման ոչ ենթակա մայթ և այգի, որտեղ հիմա Ավինյանի տված շինթույլտվությամբ ավտոսրահ են կառուցում. ՉախոյանԻրենց ոչ ոք չի ուզում գյուլի, մեզ պետք են կենդանի, որ պատմեն՝ ինչի Արցախը հանձնեցին«Նեղ խումբը» և «լայն իշխանությունը» տարբեր բաներ են. պետք է ստեղծել ընտրության մթնոլորտ. Վահե ՀովհաննիսյանԹրամփը Կանադայի նկատմամբ 35% մաքսատուրք է սահմանել
Մամուլի տեսություն

Էլ ինչե՞ր պիտի անի, որ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչի՞ համար են մեր հասարակության ամենատարբեր շերտերի, ամենատարբեր բնակավայրերի ներկայացուցիչներ առնվազն վերջին մեկ տարում մեծ կամ փոքր խմբերով բողոքի ակցիաներ արել, ներառյալ՝ ճանապարհ փակելը, հրապարակային դժգոհություն ու անհամաձայնություն հայտնելը:

Փորձենք հընթացս «գույքագրել», ու, եթե որևէ դեպք չհիշատակենք, ապա ներողամտորեն և ինքնուրույն ավելացրեք ցանկին: Խոսքը քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքների մասին չէ, որոնց նույն այդ մեր հարգելի քաղաքացիներից շատերը չեն էլ մասնակցում: Խոսքը «թեմատիկ» ակցիաների մասին է:

Եվ այսպես. մարդիկ վերջին ամիսներին բողոքի ակցիաներ են արել՝ «վրացական համարանիշերով» մեքենաների վերաբերյալ փաշինյանական կառավարության որոշման դեմ, ձկնաբուծարաններին վերաբերող խնդիրներով, սիգի որսի հետ կապված (սա ոչ այնքան բողոքի ակցիա էր, որքան ուղիղ ֆիզիկական դիմադրություն՝ փաշինյանական իշխանությանը, ի դեմս նրա ոստիկանական պարեկների), Վարդենիսի «անձնագրային բաժնի լուծարման», մարտունեցի «խոպանչիների»՝ արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու հետ կապված:

Էլի մի քանի հանգամանք կարելի էր հիշատակել, բայց մեր «մտքի թելն» այլ շեշտադրում ունի: Այսինքն, մարդիկ, հասարակության այս կամ այն շերտի ներկայացուցիչներ փողոց են ելնում (ելել) միայն այն դեպքերում, երբ խնդիրն ուղղակիորեն վերաբերվել է իրենց գրպանին, այդ գրպանին իշխանության կողմից «կպնելուն», կարճ ասած՝ երբ իշխանության, կառավարության այս կամ այն քայլը, որոշումը հարվածել է կամ հասել է անմիջականորեն իրենց մաշկին:

Նույնիսկ նորմալ է, եթե մարդն, ի վերջո, հասկանում է, որ սխալվել է ժամանակին, հատկապես 2021 թվականին՝ աջակցելով, վերընտրելով աղետաբեր իշխանությանն ու նրա ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին: Բայց տարօրինակ է, որ սխալվելու ընկալումը վրա է հասնում բացառապես սեփական, անձնական շահերին սպառնացող վտանգի պարագայում, բայց ոչ երկրի, ոչ պետության...

Ստացվում է՝ զուտ «սոցիալական» հարցերի համար մարդիկ կարող են փողոց փակել, իշխանության հասցեին ինչ ասես արտահայտվել, իսկ այն, որ նույն իշխանության գործունեության հետևանքով, պատկերավոր ասած, երկիրն է, կներեք, «վարի գնում», կարծես մի զգալի հատվածին առանձնապես չի էլ հուզում: Լավ, էլ ինչե՞ր պետք է անի Նիկոլ Փաշինյանը, էլ ինչե՞ր պետք է զիջի, էլ որքա՞ն երիտասարդի պիտի զոհի, էլ ի՞նչ հայտարարություններ պիտի անի, որ մեր հանրությունը վերջապես գիտակցի, որ ամեն ինչ գրպանով ու ստամոքսով չի որոշվում, որ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում