Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
«Խաղաղության պայմանագիր չի լինելու, քանի դեռ Հայաստանը ղեկավարում է մարդ, ով համաձայն է ամեն ինչի». Արշակ ԿարապետյանԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներինՍիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավորՄանվել Գրիգորյանի տան մոտ տեղադրված շլագբաումի համար իրենց ճղող ՔՊ-ականները բա հիմա ո՞ւր են. ՉախոյանՇղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց տեղափոխված հղի կնnջ կյանքին վտանգ չի սպшռնումԱնթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ․ հայտարարությունՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաԿապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավորՌուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհերՍկանդալ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շուրջ. նախարարությունը դիմել է իրավապահներինՎարորդները հատկապես պետք է զգույշ լինեն շոգ եղանակին․ բժիշկը զգուշացրել էՑանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու․ ՀայաՔվեՌուբլին կտրուկ թանկացել է, դոլարը նվազելԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդուԱրցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Միհրան Հակոբյան
Մամուլի տեսություն

Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երկրի հակառակ կողմ»-ից եկողը, ըստ երևույթին, ձեռնամուխ է եղել եղած-չեղած երկիրը ոչ միայն գրքի կամ թերթի էջերում «հակառակելու», այլ բառով ասած՝ «թարսելու» գործի վերջին արարներին: Դժվար է այլ կերպ ընկալել այն արտահայտությունները, որ նախօրեին Փաշինյանն արտաբերեց Գյումրիում իր ՔՊ-ի նախաձեռնող խմբի հետ հանդիպման ընթացքում: Ի դեպ, մի «մանրուք» թվացող հարց է ծագում: Փաշինյանի ՔՊ-ն 9 տարեկանը շուտով բոլորող կուսակցություն է, հիմնադրվել է 2015 թ. մայիսի 30-ին: Հարց է ծագում, թե այդ ի՞նչ ՔՊ «նախաձեռնող խմբերի» հետ է Հայաստանի տարբեր անկյուններում հանդիպում Փաշինյանը և իր «կոդավորված» ելույթներն ունենում: Սովորաբար, «նախաձեռնող խմբեր» ունենում են նոր-նոր ձևավորվող շարժումները, դեպի հիմնադիր համագումար ընթացող քաղաքական ուժերը, կուսակցությունները կամ գլոբալ ընտրական պրոցեսների գնացողները: Բայց 9 տարվա «փայլուն» պատմություն ունեցող կուսակցության ղեկավա՞րն ինչու է դեռևս «նախաձեռնող խմբերի», այլ ոչ թե «կուսակտիվի» հետ հանդիպում:

Ի՞նչ է, ՔՊ-ն վերակազմավորո՞ւմ են, թե՞ այլ տարբերակներ կան խորքում: Ինչևէ: Վերադառնանք գլխավոր քպականի, այն է՝ Փաշինյանի խնդրո առարկա ելույթին: Սակայն մի փոքրիկ հիշեցում-վերապահում էլ անենք. սովորաբար, Փաշինյանն ինչ ասում է, իրականում դրա հակառակն է անում: Ամենից ցցուն օրինակը Արցախն է: Այ, գնաց, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ֆալցետով բղավեց՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», ապա, առանց որևէ դժվարության, ուրացավ Արցախն ու այն հռչակեց ադրբեջանապատկան: Եվ, ահա, Փաշինյանը, որի կործանարար իշխանափոխության ընթացքը, հիշեցնենք, մեկնարկել էր Գյումրուց, «հայրաքաղաքում» իր «նախաձեռնող խմբի» հետ հանդիպմանն ասում է, թե, իր կարծիքով, «տեղի է ունենում շատ ցավոտ անցում՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»:

Ավելին, նա ասում է, թե՝ «ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել մեր ժողովրդի և մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումը, որովհետև ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես կվախենամ, որ շատ մեծ է հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան»: Ըստ էության, սա խոստովանություն է, եթե կուզեք՝ ինքնախոստովանություն՝ ՔՊ-ի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի «պատմական առաքելության» մասին: Ի դեպ, այս մասով Արցախի պահով արդեն հաջողել են: Ու ոչ միայն Արցախի մասով: Կա՛ր իրական Արցախ՝ իր իրական պաշտպանության բանակով, որ Հայաստանի անվտանգության հզոր վահանն էր: Ընդամենը մի քանի տարի, և ունենք ձևավորված անվտանգային համակարգի կազմաքանդում ու փլուզում, պաշտպանունակության հետևողական կազմաքանդում, իսկ իրական Արցախն իսկապես էլ վերածվել է «պատմական Արցախի»:

Հիմա նա (նրանք) նույնը ակնարկում է բուն Հայաստանի Հանրապետության մասին: Չէ, դուք մի հատ «հիացե՜ք», էլի: Իրական Հայաստանն ինստիտուցիոնալ կազմաքանդման ենթարկած Նիկոլ Փաշինյանը խոսում է երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումից և նման առաքելություն ունենալուց: Նրանց համար, ովքեր փաշինյանական շրջախոսությունները միանգամից չեն ընկալում, մի փոքր «թարգմանենք», թե ինչ է ասում: Իսկ նա անթաքույց ասում է, ակնարկում է հատևյալը. եթե չհրաժարվեք ազգային ամեն ինչից, չհրաժարվեք պատմական հիշողությունից, չհրաժարվեք Ցեղասպանության դատապարտումից ու պահանջատիրությունից, չհրաժարվեք ձեր հավատքից, չհրաժարվեք Արցախից, կարճ ասած՝ եթե չդադարեք հայ լինելուց, ապա...

Հայաստան չի լինի: Իսկ թե ով է հասցել նման վիճակի, որի մասին 5-6 տարի առաջ ամենամղձավանջային երազում, ամենաֆանտաստիկ երևակայության մեջ անգամ հնարավոր չէր պատկերացնել, ոչ մի խոսք: Բայց ահա այդ անձը, այդ գործիչը, ով անմիջական, հենց ուղղակի պատասխանատվություն է կրում կատարված աղետի համար, համարձակվում է նշված հանդիպմանն ունեցած ելույթում այսպիսի բաներ ասել. «Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճիշտ այն, ինչ նկարագրված է վեպում («Երկիր Նաիրի»): Նույնիսկ սարսափելի է՝ ինչ ճշգրտությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Մենք պետք է դրա հետ առերեսվենք, բայց պետք է նաև վերաբերմունք ձևավորենք այդ պրոցեսի նկատմամբ»: Այստեղ նույնիսկ մեկնաբանելու բան չկա. ճշգրտորեն ծրագրված ու իրագործված օպերացիան ճշգրտությամբ էլ պիտի տեղի ունենար:

Այստեղ միայն մեկ բան տեղին է ասված: Առերեսվելը: Այո, այս ամենի պատասխանատուներն ու մեղավորները պետք է դրա հետ առերեսվեն: Մեկ այլ «փայլուն», կարելի է ասել՝ զմայլահունչ մեջբերում Փաշինյանի ճառից. «Մեր քաղաքական նպատակը հետևյալն է. ստեղծել մի իրադրություն, և այ էս երկրի շուրջ, որ պատերազմն ուղղակի դառնա անհնար: Սա շատ բարդ խնդիր է, մեզ բոլորիս մեծ համբերություն է պետք»: Դեռ մի կողմ թողնենք Հայաստանի մասին «էս երկիրը» տոնայնությամբ խոսելու հանգամանքը: Բայց երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, ուրեմն՝ պատերազմ է լինելու: Որքան ավելի շատ է նա խոսում խաղաղությունից, այնքան շոշափելի է դառնում պատերազմի իրական սպառնալիքը: Թե բա՝ այնպես անել, որ «պատերազմն անհնար դառնա»: Թերևս մի տարբերակ կա, որով Փաշինյանը կարող է պատերազմը դարձնել անհնարին. պարզապես լուռումունջ հեռանալ (չենք օգտագործում իր իսկ բառերը) ու շանս տալ պատերազմն անհնար դարձնել, իսկ երկիրը փրկել:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում