Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրելԹրամփի, նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները մի քիչ շոկային են տարբեր խաղացողների համար. միջազգայնագետը՝ «միջանցքի» արտապատվիրակման շուրջ քննարկումների մասինՕրվա Իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ, որի հետևանքները կրում և կրելու են ՀՀ քաղաքացիները. Թադևոս ԱվետիսյանԼավրովը և Արաղչին ընդգծել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Կարևոր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշnւմը՝ խաղաղության և կյանքեր փրկելու համար. Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԴպրոցի տնօրենը հափշտակվել է շուրջ 8 մլն դրամՊեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցելԱդրբեջանում ձերբակալվել է ավելի քան 4,000 անօրինական միգրանտԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետ՝ առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրությունՍամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի. փաստաբան62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինըՈւկրաինայում պատերազմը վերահսկողությունից դուրս կգա Կիևին ամերիկյան զենքի նոր մատակարարումների պատճառով. Թրամփի նախկին խորհրդականՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունՀարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործիցԱյս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ․ միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը․ Վահե ՀովհաննիսյանՎերջին 4 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 մեքենա․ Գևորգ ՊապոյանԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից
Սպորտ

Արմեն Գրիգորյան. «Կարատեն մատաղ սերնդին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ ու կենսական է». մրցումների մասնակցությունը հովանավորում է ԶՊՄԿ-ն

Արևելյան մարզաձևերից մարզկենտրոնում գործում է Սյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի «Պանտերա» ակումբը (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան): Ա.Գրիգորյանը 1990-ականների կեսերից է սկսել մարզչական գործունեությունը: Այն ժամանակ կարատեն նոր-նոր էր սկսել դուրս գալ ընդհատակից: Մինչ այդ (ավելի ստույգ՝ խորհրդային տարիներին այդ մարզաձևով բացահայտ չէին պարապում), քանզի համարվում էր վտանգավոր մարզաձև: Գործունեության ընթացքում նա մշտապես տարբեր դասընթացների մասնակցելով՝ որակավորում է ստացել, նաև մարզչական գործունեության թույլտվություն Հայաստանի կարատեի ֆեդերացիայի կողմից:

«Պանտերա» ակումբի առաջին պարապմունքները սկսել են 30-35 սաներով, աստիճանաբար նորերը եկան, այժմ ավելի քան 100 սան է պարապում ակումբում, որոնցից վեցը՝ աղջիկ: Վերջիններիս թիմում կան մրցումների հաղթողներ՝ Նունե Հարությունյան (Հայաստանի քառակի չեմպիոն է): Ակումբի պատանի մարզիկների տարիքը տատանվում է հինգից մինչև 24 տարեկան: Պարապմունքներն անց են կացվում Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում:

– Ֆիզիկական ի՞նչ պատրաստականությամբ են ներկայանում ակումբ, երբ ցանկություն են հայտնում այդ մարզաձևով զբաղվելու,- առաջին հարցս այս էր՝ ուղղված մարզիչ Արմեն Գրիգորյանին:

«Ֆիզիկապես թույլ երեխաներ էլ կան: Հեռախոսները շեղում են դեռահասների ուշադրությունը մարմնակրթությունից, ֆիզիկական աշխատանք կատարելը երկրորդ պլան է մղվում: Սերունդն ահավոր ծույլ է մեծանում, ֆիզիկապես տկար են, քաշի հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ճիշտ աշխատելու դեպքում այդ ամենը կարգավորվում է: Չի կարող չկարգավորվել, որովհետև կարատեն մատաղ սերնդին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ ու կենսական է, ամենակարևորը՝ կամքի ուժ, կարգապահություն, պատասխանատվություն: Այս ամենը դժվար է գերագնահատել աճող սերնդի ներդաշնակ զարգացման համար, որովհետև տղաները վաղը, մյուս օրը պիտի մեկնեն զինծառայության և պաշտպանեն մեր հայրենիքը»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

«Պանտերա» ակումբի սաները պարբերաբար մասնակցում են մրցումների, մրցանակային տեղեր գրավում: Օրինակ՝ Թբիլիսիում կայացած մրցումներից, որին մասնակցում էին Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության մարզիկներ, կապանցի կարատեիստները հինգ մրցանակային տեղ են զբաղեցրել՝ երկու առաջին, մեկ երկրորդ, երեք երրորդ: Ավելի ներկայացուցչական ու պատասխանատու մրցման՝ Վենետիկում միջազգային մրցաշարի են մասնակցել ակումբի չորս սան: Ճիշտ է, շուտ դուրս մնացին մրցապայքարից, բայց մրցակարգ ձեռք բերելը մի այլ կարևոր հանգամանք է:Այս համատեքստում մարզիչը նշում է, որ տարվա ընթացքում մարզիկն ութից-տասը մրցման պիտի մասնակցի՝ նորմալ կարգավիճակ ձեռք բերելու համար:

Մրցումների մասնակցությունը հովանավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ):

Արդեն նշեցինք, որ ակումբի սաներն անհրաժեշտ ֆիզիկական պատրաստություն են ստանում, ինչը նրանց օգնում է՝ հաջողությամբ հաղթահարելու զինվորական կյանքի առաջին դժվարությունները: Մարզիչը նաև տեղեկացրեց, որ իր սաներից տասը ծառայում է Հայոց ազգային բանակում, և ինքը միշտ հետաքրքրվում է նրանց զինվորական առօրյայով:

Կարատեն օլիմպիական մարզաձև դառնալուց հետո աշխարհում էլ ավելի մեծ մասսայականություն է վայելում: Բացի այդ՝ Հայաստանը վերջերս Եվրոպայի չեմպիոն ունեցավ: Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ այս երկու հանգամանքի շնորհիվ հանրապետությունում ավելի մեծ ուշադրություն կդարձվի մարզաձևին:

Վահրամ Օրբելյան