Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
«Խաղաղության պայմանագիր չի լինելու, քանի դեռ Հայաստանը ղեկավարում է մարդ, ով համաձայն է ամեն ինչի». Արշակ ԿարապետյանԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներինՍիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավորՄանվել Գրիգորյանի տան մոտ տեղադրված շլագբաումի համար իրենց ճղող ՔՊ-ականները բա հիմա ո՞ւր են. ՉախոյանՇղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց տեղափոխված հղի կնnջ կյանքին վտանգ չի սպшռնումԱնթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ․ հայտարարությունՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաԿապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավորՌուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհերՍկանդալ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շուրջ. նախարարությունը դիմել է իրավապահներինՎարորդները հատկապես պետք է զգույշ լինեն շոգ եղանակին․ բժիշկը զգուշացրել էՑանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու․ ՀայաՔվեՌուբլին կտրուկ թանկացել է, դոլարը նվազելԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդուԱրցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Միհրան Հակոբյան
Հասարակություն

Միանալով Ծառուկյանին` ձևավորել հայ գերիների ազատության միջազգային օրակարգ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը պատասխանել է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ավելի վաղ գրված նամակին, որով նա կոչ էր անում միջազգային սպորտային հանրությանը ջանքեր գործադրել ազատելու Բաքվի բանտերում պահվող հայ պատանդներին-գերիներին:

«Մենք կոչ ենք անում բոլոր Ազգային Օլիմպիական Կոմիտեներին և նրանց համապատասխան ղեկավարություններին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում՝ խթանելով փոխըմբռնումն ու հարգանքը խաղադաշտում և դրանից դուրս՝ օլիմպիական արժեքներին և օլիմպիզմի հիմնարար սկզբունքներին համապատասխան»,- Ծառուկյանին ուղղված նամակում գրել է ՄՕԿ նախագահը` դրական արձագանքնելով ՀԱՕԿ-ի նախագահի կոչին, որովհետև միայն Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող գերիների և պատանդների ազատ արձակման դեպքում է հնարավոր փոխըմբռնում և խաղաղություն, ինչպես խաղադաշտում այնպես էլ դրանից դուրս:

Բնական է, որ Գագիկ Ծառուկյանի մտածի մեկ նամակով, կամ ՄՕԿ նախագահի կողմից հնչեցված պատասխանով հնարավոր չէ լուծել արդեն գրեթե մեկ տարի Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը, որոնց Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են որպես Հայաստան նկատմամբ ճնշման լծակ, ինչպես նաև հայ հանրության մարդկային և ազգային զգացումները վիրավորելու և նվաստացնելու միջոց: Սակայն Ծառուկյանն իր այս նամակով, թերևս, այլ խնդիր է հետապնդել և հասել է իր առջև դրված խնդրի լուծմանը՝ ցույց տալ, որ Ադրբեջանում պահվող հայ պատանդերի հարցը ոչ միայն գտնվում է հայ հանրության օրակարգում, այլ ամեն պատեհ առիթով այն կարող է դառնալ նաև միջազգային օրակարգի հարց:

Հայաստանի իշխանությունը, և հատկապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը ցույց են տալիս, որ իրենց համար գոյություն չունի հայ պատանդների հարց: Փաշինյանը և իր թիմն այնպես են ապրում, ուտում խմում, հարսանիքների, համերգների, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչի մասնակցում, կարծես թե ապրում են ոչ թե Հայաստանում, այլ ասենք Մոնակոյում, կամ Լյուքսեմբուրգում:

Հենց այս ֆոնին հատկանշական է, որ Ծառուկյանը օգտագործում է սպորտում, մարզաշխարհում ունեցած իր անձնական հեղինակությունը, ՀԱՕԿ նախագահի պաշտոնը բարձրաձայնելու խնդիրներ, որոնք հուզում են հայ հասարակությանը, հուզում են բոլոր հայ մարդկանց, անկախ նրանից ապրում են նրանք Հայաստանում, թե Հայաստանից դուրս. որևէ հայ մարդ չի կարող իր ազգային արժանապատվությունը վիրավորված չզգալ, երբ Բաքվում պահվում, տանջվում և կտտանքների են ենթարկվում հայ մարդիկ: Ծառուկյանը բարձրաձայնելով այս խնդրի մասին միջազգային հարթակներում, ինչ որ տեղ այս հարցը սարքում է նաև ներհայաստանյան, ներհայկական օրակարգի կարևոր բաղադրիչ: Նա հասկացնում է, որ չի կարելի տրվել իշխանությունների մոռացման քաղաքականությանը, յուրաքանչյուր հայ մարդու խնդիրն է իր ունեցած հնարավորության, իր ունեցած անձնական կապերն ու հեղինակությունը ի գործ դնել այդ հարցը բարձրաձայնելու և լուծելու համար: Ի վերջո, աշխարհում քիչ չեն հայտնի և ճանաչում ունեցող հայ մարդիկ, և եթե նրանք իրենց ձայնը միացնեն Ծառուկյանի ձայնին, գուցե իսկապես հայ գերիների ազատության հարցը դառնա միջազգային օրակարգի հարց և Ադրբեջանը ստիպված լինի գնալ զիջման: Թե չէ, կան մարդկային կերպարանք ունեցող արարծներ, որոնք կարող են մարդու հետ հաց կիսել, նրա հետ որոշակի ճանապարհ անցել, իսկ հիմա երբ այդ մարդիկ բանտում են, այն էլ թշնամական, նստել ու հանգիստ Թաթա լսել` համարելով, որ դա է իրենց կյանքի իմաստը և երջանկության բանաձևը: